Ճապոնիան այլևս երբեք պատերազմների չի մասնակցի. Սինձո Աբե
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ իր երկիրն այլևս չի մասնակցելու որևէ պատերազմի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հատկանշական է, որ այս խոսքերը Ճապոնիայի վարչապետն ասել է Տոկիոյի կապիտուլյացիայի 74-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը:
Նա հիշեցրել է, որ նախորդ պատերազմին զոհվել է ավելի քան 3 մլն բնակիչ: Նրա խոսքերով` Ճապոնիան բռնել է բարգավաճման ճանապարհը և այլևս ոչ մի պատերազմի չի մասնակցելու:
«Երբեք չկրկնել կործանիչ պատերազմը: Այս երդումը չի փոխվել Սյովայի ու Հեյսեյի ժամանակաշրջաններում ու չի փոխվի հիմա»,- ասել է Աբեն: