Վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել «Վան» ակումբի գործադիր տնօրենի և «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի միջև. միջամտել են ոստիկանները
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի համայնքային մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի 2019 -2020 թթ առաջնության 2-րդ մրցափուլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ հանդիպել են «Վան»-«Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմերը:
Ժամը 18:50-ի սահմաններում խաղային իրադրության հետ անհամաձայնության պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն:
Այդ ժամանակ «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ, Երևանի բնակիչ Հրաչ Քանանյանը և «Վան» ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը վիճաբանել և քաշքշել են միմյանց:
Բարեբախտաբար, ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հետագա զարգացումները կանխել են: