Չինաստանն արտաքին ուժերին մեղադրել է Հոնկոնգում բողոքի ցույցեր հրահրելու մեջ
Չինաստանն արտաքին ուժերին մեղադրել է Հոնկոնգում բողոքի ցույցեր հրահրելու մեջ՝ զգուշացնելով, որ նրանց «դրդող» ջանքերը նկատվել են, եւ որ նրանք, ի վերջո, իրենց են վնաս պատճառելու, հայտնում է Reuters-ը:
«Օտարերկրյա ուժերը պետք է դադարեն միջամտել Հոնկոնգի գործերին», - Լոնդոնում լրագրողներին ասել է Բրիտանիայում Չինաստանի դեսպան Լյու Սյաոմինը: «Դադարեք խրախուսել բռնի հանցագործություններին: «Նրանք չպետք է սխալ գնահատեն իրավիճակը և սխալ ճանապարհով գնան, հակառակ դեպքում կվնասեն իրենք իրենց»:
Նրա խոսքով՝ փաստերը ցույց են տալիս, որ իրավիճակը այդքան ուժեղ չէր վատթարանա, եթե չլիներ արտաքին ուժերի միջամտությունը եւ սադրանքը:
«Հոնկոնգը Չինաստանի մաս է: Ոչ մի օտարերկրյա պետություն չպետք է միջամտի Հոնկոնգի ներիքն գործերին»: