«Հիասքանչ, ինչպես միշտ». Սիրուշոյի ոճային լուսանկարը
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Հայտնի երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Սիրուշոն սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների՝ վզնոցների հետ։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել ոճային երգչուհին։ «Հիասքանչ, ինչպես միշտ»,- գրել է նրանցից մեկը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր երեխաների հետ։ Նա ոճային կերպարում էր՝ վառ շրջազգեստ, սպիտակ տոպ եւ նախշազարդ ժիլետ։ Սիրուշոն նախապատվություն էր տվել հյուսքերին եւ խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ լայնեզր գլխարկ։ «Գյումրի»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր Սիրուշոն՝ սրտիկի տեսքով սմայիկ օգտագործելով։