Հայաստանում որսագողությունն արդեն դուրս է եկել հսկողությունից. Որսորդ
«Հայաստանում որսագողությունն արդեն դուրս է եկել հսկողությունից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ղեկավարների խորհրդի անդամ Էդուարդ Սարիբեկյանը՝ տեղեկացնելով, որ իրենք մի շարք որսորդական կազմակերպությունների հետ դիմել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի իրենք ևս կարողանան որսագողության դեմ պայքարում օգնել, քանի որ մարմինը թերանում է աշխատանքում, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չեն ստացել:
«Մենք, որ այս ոլորտում շահառու ենք, մենք ինքներս զգում ենք, որ այս ոլորտը մահանում է: Անօրինական որսը տարածվում է ամենաանհավանական տեղերում և ամենաանհավանական միջոցներով»,- նկատեց Սարիբեկյանը: