1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 օգոստոսի 2019թ., 00:00
Գարի Նեւիլ․ Մոհամեդ Սալահը կհեռանա «Լիվերպուլից» Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը» Թրամփն արտասահմանյան օգնության կրճատման տարբեր տարբերակներ է դիտարկում ԱԺ հեռացված աշխատակիցներին խնդրել են վերադառնալ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց Փաստեր Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին Իրանին զենք մատակարարելու էմբարգոյի ժամկետը սպառվում է Իսկ ինչո՞վ ես ցանկանում պարծենալ դու․ Սոբչակը «մերկացրել է» իրեն եւ ինստագրամի աստղերին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Իվանկա Թրամփի արձակուրդային լուսանկարները քննադատությունների առիթ են դարձել Օգտատերերը տարակուսած են Անժելիկա Ռեւայի թանկարժեք մանկական հագուստի պատճառով Թրամփը կրկին հայտարարել է G7-ի կազմում Ռուսաստանի վերականգնման անհրաժեշտության մասին Զարգացման ցածր աստիճանի վրա գտնվող հասարակության խնդիրը Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ (տեսանյութ) Կդադարեցվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը Կառավարության մոտեցումը բերելու է մսի գնի էական բարձրացման Խորվաթիայի ԱԳՆ-ն Գերմանիայից հետ է կանչել բարձրաստիճան դիվանագետին Facebook-ում գրառման պատճառով Վոլոչկովան ռուս աստղերին խորհուրդ է տվել «կարգի բերել գեր մարմինները» (տեսանյութ) Նամակ ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով Ակտիվացված ածուխը կարող է բարձրացնել ացիկլովիրի արդյունավետույթունը հերպեսի դեմ Կանեւսկոյի զանգը՝ Սեյրան Սարոյանին. Իրավապահները պաշտպանել են գեներալին. մանրամասներ Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է Թեժ մրցակցություն՝ Արտաշատի ավագանու համար. Աբրահամյաններն էլ են որոշել հետ չմնալ Մարկո Ասենսիոն քայլում է հենակների օգնությամբ Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային Ամուլսարի շահագործմանը դեմ «Իմ քայլի» պատգամավորները կարող են կանաչների անկախ խումբ ստեղծել. Խառատյան Դա կարող է դիտվել որպես սուտ մատնություն․ բնապահպանն արձագանքում է Փաշինյանի մեղադրանքին Նոր Զելանդիայի բնակիչներին ահաբեկել է արվեստի պատկերասրահի տանիքին տեղադրված «ձեռքը» Վարչապետը դիմում է փաստերի էժան և տգեղ այլափոխման․ Հայկ Մարտիրոսյանը՝ «աղիողորմ աշխատանք խնդրելու» մասին Ոզնուն էլ պարզ է՝ ժողովրդի վարչապետը խճճվել է իր իսկ թելած պոպուլիստական ոստայնում. Միհրան Հակոբյան Պետությունը պատրաստ է լինելու արբիտրաժային գործընթացին․ Տիգրան Ավինյան Բունդեսթագի պատգամավոր. «Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ» Քաղաքական շահերի նպատակով փորձ է արվում արժեզրկել Արցախյան ազատամարտը եւ հաղթանակը կերտողներին. Լեւոն Քոչարյան «Դիմադրական շարժումը մեծանում է»․ Սարյանի պուրակում բնապահպանները քննարկում են պայքարի նոր տարբերակներ Huawei-ի հիմնադիրը զգուշացրել է, որ ընկերությունը գտնվում է կյանքի եւ մահվան միջեւ Բելգիացի գիտնականները պարզել են Մեսսի-Ռոնալդու զույգից լավագույնին Մտահոգվում են միայն մի պատճառով, որ իշխանությունը մի բան տա, բերանը փակեն․ Փաշինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին Բակո Սահակյանը դեսպան Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը Պոմպեոն ընդունել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները մի շարք շրջաններում ուժ են հավաքում Պայքար սեփական «ես»–ի դեմ Եվրահանձնաժողովը հրաժարվել բեքստոպը հանել ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի համաձայնագրից Ծեծկռտուք՝ Աբովյան փողոցում. բերման է ենթարկվել 3 անձ Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը Դոնալդ Թրամփը պապիկ է դարձել տասներորդ անգամ (լուսանկար) Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննության հետ առնչություն չի ունեցել. Արմեն Վարդանյան Նեթանյահուն մեկնաբանել է իր կնոջ՝ Կիևում ընդունելության արարողության ժամանակ «աղ ու հացը» դեն նետելու աղմկահարույց միջադեպը (տեսանյութ) Զինված տղամարդն առևանգել է ուղևորներով ավտոբուսը (լուսանկարներ) Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը ՊԵԿ-ում հեղափոխություն չկա, կա հետապնդում. բողոքի ակցիա ՊԵԿ-ի դիմաց Արայի լեռան ստորոտում այրվում է շուրջ 150 հա խոտածածկույթ. տեղում է հրշեջ-փրկարարական ջոկատից 5 մարտական հաշվարկ (տեսանյութ) Մասիս Մայիլյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին Քաղաքապետարանը սկսել է Ազարյանի անվան մարզադպրոցի հատակի բետոնապատումը «Ազնիվ»֊ը փեշակ չի. նոր Ամուլսարերի սպասելիս․ Վահան Իշխանյան Փաշինյանն իր երեկվա ելույթով թքում էր իր տված խոստումների վրա Անսպասելի. Մեգան Մարքլը հայտնվել է «Ֆորս մաժորները» սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերում Իլյա Յաշինը չորրորդ անգամ կալանավորվեց Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Փաշինյանը ներկայացրել է լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները Փարիզի Աստվածամոր տաճարի առջևի հրապարակը պետք է բացվի սեպտեմբերին Պետական միջոցառում է լինում, որի դահլիճում 10 մարդ է նստած, ուրեմն ինչո՞ւ է պետությունը փողը ծախսել. Փաշինյան Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը «Նա սիրում է ոչ միայն մեր երկիրը, այլև բոլոր ազգերին». Անջելինա Ջոլիի հայրը Թրամփին անվանել է «դարի մեծագույն նախագահը» (լուսանկարներ) Մարգարիտա Սիմոնյանն ու Վլադիմիր Սոլովյովն արձագանքել են Մոսկվայում գտնվող «Արմենիա» խանութ-սրճարանը բոյկոտելու ընդդիմադիրների կոչերին Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Դուեյն Ջոնսոնին շնորհավորել է «հայկական կլան» մուտք գործելու առիթով Երեխան պիտի ասի՞ պապա մեկը, պապա երկուսը եկավ.Սարոյանը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային Արդիական չեն ո՛չ ճանապարհ փակելը, ո՛չ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, Ոստիկանությունը՝ ԱԺ-ի մոտ ցուցարարների հետ բախման մասին «Փյունիկի» դարպասապահը հրավիրվել է Չեռնոգորիայի հավաքական «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են արել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի ՌԴ-ից չի գալիս, որ չբռնեն, հենց եկավ, Նիկոլը կբռնի. Սեյրան Սարոյանը` Միհրան Պողոսյանի մասին Ստեփանակերտում տղամարդը դանակով վնասել է կնոջը. երեխաները միջամտել են, նրանց էլ է հարվածներ հասցրել «Հավանականությունը, որ Թրամփը ևս չորս տարի կշարունակի գլխացավանք պատճառել ամբողջ աշխարհին, բավականին մեծ է». Իրանի ԱԳ նախարար Փաշինյանը օր օրի կորցնում է իր համակիրներին. Ռուբեն Հակոբյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է՝ նվազելով 528 դրամից Կարծես թե ամեն ինչ լուրջ է. Մայլի Սայրուսը մորը ծանոթացրել է ընկերուհու հետ Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (տեսանյութ) Նորից կրկնում եմ, բռնեք Սերժին․ Արմեն Աշոտյան Երևանի Կողբ թաղամասում այրվել են տան ու դրան հարակից սրբավայրի տանիքները Դատարանը երկու ամսով երկարաձգեց Աթամբաևի կալանքը
Հարցում

Սեյրան Օհանյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով դատավորի դեմ

«Հետք»-ը գրում է․

«Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը բողոքարկել է «Մարտի 1-ի գործով» վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը: Դատավոր Գրիգորյանը գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում էր կայացրել՝ պարզելու համար գործով անցնող անձանց վերագրվող 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգի տապալումը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքում պաշտպան Կարեն Մեժլումյանը մի քանի հիմք է ներկայացրել: Ըստ փաստաբանի` սահմանադրականության խնդիրը, որի մասին նշել է դատավոր Դավիթ Գրիգորյանն, իսկապես առկա է:

«Այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց գործը, ավելին, դիմեց Վենետիկի հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարան` երրորդ անձի կարծիք իմանալու համար, արդեն իսկ վկայում է այն մասին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ճիշտ է գտել, որ սահմանադրականության խնդիր կա»,- նշեց Կարեն Մեժլումյանը:

Պաշտպանը կարծիք հայտնեց, որ եթե գործը քննող դատավորը կասկած ունի որևէ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ և դիմում է սահմանադրական դատարան, ապա որևէ այլ դատարան չի կարող որոշում կայացնել, որ ՍԴ դիմելու հիմք չկա: Մեժլումյանը կարծում է, որ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, և այդ որոշման դեմ դատախազության բերած բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը չէր կարող վարույթ ընդունել, ուստի Արմեն Դանիելյանը որոշում է կայացրել ոչ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Պաշտպանը իր պրակտիկայի ընթացքում չհիշեց որևէ դեպք, երբ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկված լինի:

Վերաքննիչ դատարանում դատախազության և տուժող կողմի բողոքների քննության ընթացքում Կարեն Մեժլումյանը շուրջ երկու ժամ առարկություններ է ներկայացրել դրանց վերաբերյալ, մոտ մեկ ժամ առարկություններ էլ ներկայացրել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Կարեն Մեժլումյանի խոսքով` դատավոր Դանիելյանը գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու դատական ակտում որևէ հղում չի կատարել իր և Միհրան Պողոսյանի առարկություներին, և այդ հանգամանքը ևս դրվել է վճռաբեկ բողոքի հիմքում:

«Ես անգամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել եմ իմ առարկությունները, այսինքն` դատավորը կարող էր պարզապես դրանք արտատպել ու դնել որոշման մեջ, սակայն դատարանը դատախազության և տուժողների բողոքներն ամբողջությամբ ներառել է որոշման մեջ, իսկ իմ և Միհրան Պողոսյանի բողոքների առնչությամբ միայն նշել, թե Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ելույթներից հետո Քոչարյանի պաշտպանը միջնորդություն արեց, որը դատարանը համարեց իրավունքի չարաշահում և հեռացավ որոշում կայացնելու: Ես գտնում եմ, որ այտեղ ևս իրավունքի խախտում կա, հավասարության սկզբունքը պահպանված չէ»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ մինչ Սեյրան Օհանյանի բողոքը Արմեն Դանիելյանի որոշումը բողոքարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Դատավոր Դավիթ Գրիգորյանն, ով կայացրել է գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը, այլևս Քոչարյանի գործով դատավոր չէ, քանի որ նրա լիազորություններն այս որոշումից որոշ ժամանակ անց կասեցվել են: Պատճառն, ըստ պաշտոնական տեղեկատվության, այն է, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Մինչդեռ նրա պաշտպանական թիմը համոզված է, որ Գրիգորյանի հետ տեղի ունեցածն իրականում առնչվում է Քոչարյանի և մյուսների գործով նրա կայացրած որոշումներին:

Դատավորի լիազորությունների կասեցումից հետո, ենթադրվում է, որ «Մարտի 1-ի գործը», որն առնչվում է Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին, պետք է մակագրվեր այլ դատավորի, սակայն նրա լիազորությունների կասեցումից շուրջ կես ամիս անց գործի վերամակագրում տեղի չի ունեցել: Հատկանշական է, որ գործի վարույթը կասեցնելու որոշումից օրեր անց` հունիսի 27-ին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ, որը չի քննվել առ այսօր` թեև պետությունը պարտավոր է անհապաղ քննել նման միջնորդությունը: Գրավի միջնորդությունը չքննելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանները ՄԻԵԴ գանգատ են ներկայցրել:

Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցում կարծիք հայնեց, որ այժմ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մի բողոք, որը չպետք է վարույթ ընդուներ:

«Վարույթ ընդունելուց հետո խախտումների շարք սկսվեց, և այժմ մարդիկ չեն կարողանում Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքից օգտվել, դատավորի լիազորությունները կասեցվել են, բայց գործն այլ դատավորի չի մակագրվում»,- ասաց Կարեն Մեժլումյանը` հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ իրենց բողոքները»։

website by Sargssyan