Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Այս թեմայով
- Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա
- Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ
- Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
- Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի
Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու հատուկ գործողության ֆոնին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ եւ անձեռնմխելիությունից զրկվել է: