Վիճաբանություն և կրակոցներ Երևանում. հարձակվել են «Անտոնյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի ընտանիքի վրա
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության ու կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. Խաչատրյանը, Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներ, 46-ամյա Արսեն Ավագյանը, 42-ամյա Արմեն Հունանյանը վիճաբանել են Շահումյան 3-րդ փողոցի 23 տան բնակիչ, 49-ամյա Հրայր Անտոնյանի, նրա կնոջ՝ նույն հասցեի բնակիչ, 45-ամյա Նաիրա Նավասարդյանի և նրանց որդու՝ նույն հասցեի բնակիչ, 19-ամյա Գեղամ Անտոնյանի հետ:
Պարզվել է նաև, որ վիճաբանության արդյունքում երկուստեք տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իսկ այդ ընթացքում Հ. Անտոնյանի աղջիկը՝ 26-ամյա Ջուլիետա Անտոնյանն, իր մոտ եղած «ՌՅՈՄ» տիպի գազային ատրճանակով 2 անգամ օդ է կրակել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են 2 պարկուճ և մեկ փամփուշտ:
Հայտնի է, որ Հ. Անտոնյանը «Անտոնյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, Գ. Անտոնյանն էլ՝ նշված ՍՊԸ-ի գործադիր տնօրենը: