Թուրքմենստանի նախագահը ցանկություն է հայտնել գնելու իրեն ցուցադրած ռուսական Aurus մեքենան
Այս թեմայով
- Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
- Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
- Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
- Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հետաքրքրվել է ռուսական Aurus մեքենայով, որը ցուցադրել է նրան այդ երկիր ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա անգամ նման մեքենաների ամբողջ շարքը գնելու ցանկություն է հայտնել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կասպյան տնտեսական առաջին համաժողովի մեկնարկից առաջ Թուրքմենստանի նախագահը դիմավորել է ռուսական պատվիրակությանը՝ Մեդվեդևի գլխավորությամբ: Նրանք միասին ուսումնասիրել են մուտքի մոտ կանգնած Aurus սպիտակ լիմուզինը:
Բերդիմուհամեդովին մեքենան դուր է եկել, և նա ասել է, որ կցանկանար նման մեքենաների ամբողջ շարքը ձեռք բերել և համապատասխան հայտ կներկայացնի:
lustre white գույնի Aurus Senat-ն արտադրվել է հուլիսին՝ հատուկ Կասպյան տնտեսական առաջին համաժողովին ցուցադրելու նպատակով: Մեքենայի այս տարբերակն արտադրվել է առաջին անգամ և մեկ նմուշով: