Tesla-ն պայթել է Մոսկվայի փողոցներից մեկում երթևեկելիս (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերվում է Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունը:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Tesla-ի բռնկումը, որից հետո մեքենան պատվել է կրակով և սև ծխով:
Ինչպես հայտնել են ՌԴ մայրաքաղաքի պետավտոտեսչության ծառայությունից, միջադեպի հետևանքով տուժել են Tesla-ի երեք ուղևորները:
Վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Հաղորդվում է, որ մեքենան երթևեկելիս է եղել ավտոպիլոտ համակարգով, որը չի ճանաչել դիմացը կանգնած վթարված մեքենան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: