Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն գնացել է հարցաքննության

Այսօր՝ օգոստոսի 12-ի առավոտյան, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն գնացել է հարցաքննության՝ Հետաքննության պետական բյուրոյում: Այս մասին գրում է ուկրաինական strana կայքը։
Մի քանի տասնյակ լրագրողներ և ակտիվիստներ հավաքվել են բյուրոյի շենքի մոտ։ Պետրո Պորոշենկոյի մի քանի տասնյակ ընդդիմախոսները դուրս են եկել նրա դեմ պաստառներով ու բարձրախոսներով։
Միևնույն ժամանակ, տեղում է նաև Պորոշենկոյին աջակցող խումբը, որն արգելափակում է ընդդիմախոսների ձայները՝ ազդանշաններով: Բյուրոյի շենքի մոտ է նաև նախկին նախագահի որդին։ Անվտանգությունն ապահովում են մի քանի տասնյակ իրավապահներ։