Կաթվածից հետո Ալեն Դելոնն առողջանում է
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի կրտսեր որդին հայտնել է հոր առողջական վիճակի մասին՝ վերջինի՝ կաթված տանելուց հետո։ Ալեն-Ֆաբիեն Դելոնը հավաստել է, որ 83-ամյա դերասանն իրեն շատ ավելի լավ է զգում և առողջանում է։
«Շնորհակալություն բոլորին՝ ձեր բազմաթիվ հաղորդագրությունների համար, նա ավելի ու ավելի լավ է։ Եվ նա ձեզ բոլորիդ համբուրում է»,-Instagram-ի իր էջում գրել է Ալեն-Ֆաբիենը՝ հաղորդագրությանը կցելով հիվանդանոցից հոր լուսանկարը։
Դրանում բավականին նիհարած Ալեն Դելոնը բազկաթոռին նստած ժպտում է։