1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 նոյեմբերի 2019թ., 00:00
«Տաթևը դրախտ է երկրի վրա»․ ռուս բլոգեր (լուսանկարներ) Բաքվում հարսանեկան մեքենա է այրվել (տեսանյութ) Եվս մեկ վարկ՝ 10 մլն դրամ վարկ ՀՀ կրթության եւ առողջապահության բարելավման համար Սուրիկ Խաչատրյանը ՀՀ կվերադառնա բուժման ավարտից հետո ՀՀ-ում գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ ինստիտուտ, սուրճ խմել եւ վերադառնալ տուն. Փաշինյան Ենոքավանում ընձառույծը հարձակվել է որսորդի վրա Ջոնսոնը խոստովանել է, որ հիանում է ԵՄ երկրների բոլոր ղեկավարներով Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողությունը բարելավվել է Թուրքիայի ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է «ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն». լրատվամիջոցներ Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մոտ է Թութանհամոն փարավոնի մահվան գաղտնիքի բացահայտմանը Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցանկանում են հավասարեցնել երեխաների իրավունքներին Հունաստանում հանգած հրաբխի վայր այցելած զբոսաշրջիկը լուրջ այրվածքներ է ստացել (լուսանկարներ) Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանական բաժանմունքի Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները Կոտայքի մարզի դատավորը դատապարտվեց 7 տարի, փաստաբանը՝ 2 տարի ազատազրկման Կառավարությունը լուծարում է ներքին աուդիտի բոլոր վարչությունները` ինչ են անելու աշխատողները Զելենսկին հայտարարել է, որ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին «Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Թուրքիան կալանավորված լրագրողների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել Վովա Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ խուլիգանության համար. գործը դատարանում է Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել Ե՞րբ կլուծվի Երեւանում տրանսպորտի հարցը. Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստան Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման»՝ հակամարտությանը վերջ տալու համար ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության Մայրավանքում գրառում է կատարել «Ոսկե գրքում» (տեսանյութ) Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». ուղիղ Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գևորգ Հովհաննիսյան Իշխանության ծրագիրն աշխատեց, Վազգեն Մանուկյանն ու մյուս հնաբնակները չդիմացան գայթակղությանը. Ղազինյան Մայլի Սայրուսը բուռն սիրավեպից մեկ ամիս անց բաժանվել է Քոդի Սիմփսոնից. Mirror ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը Նամակ եմ ստացել Կադաստրի կոմիտեի աշխատակցից՝ կոռուպցիոն սխեմաների մասին, որոնց Սարհատ Պետրոսյանը ընթացք չի տվել.Ավինյան Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծում առկա են մի շարք խնդրահարույց կետեր. Հայտարարություն Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պատմել է իր լավագույն ելույթի մասին (տեսանյութ) Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բողոքի ալիքները Իրանում եւ ուղղորդված տեղեկատվությունը Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները. Գևորգ Պետրոսյան Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Փաստորեն հիմա էլ շատ ակտուալ է Ռուբեն Ռշտունու կոչը՝ պատմություն է պետք սովորել Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմություն կբերեն ներքաղաքական կյանք. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Մելի մասին ֆիլմը ֆինանսավորելը տպավորություն է ստեղծում, որ ՀՀ-ն արժանի մարզիկներ չունի, դրա համար էլ նման խնդիր ունեցող մարդու մասին է ֆիլմ նկարում (տեսանյութ) Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը 1 մլն դրամով կմեկնի Ֆրանսիա Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են ՀԽ-ի շուրջ «հրահրվող բացասական մթնոլորտը» Արդարադատության նախարարությունը ցանկանում է նախարարին ու ՔԿԾ պետին մեդալ ու պարգևատրումներ տալու լիազորությամբ օժտել. նախագիծ Ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ Նոր զուգարանների համար՝ 5 միլիոն դրամ, բուկլետների համար՝ 18 միլիոն Վրաստանի ընդդիմության «գենպլանը»․ մեծ ակցիա՝ նոյեմբերի 25-ին «ԿԳՄՍ նախարարը բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան (տեսանյութ) «Դատավորների մասին դոսյեներն ԱԱԾ-ում են, և դրանց տերը Նիկոլ Փաշինյանն է». Զարուհի Փոստանջյան Ուսանողները ակնկալում են ԿԳՄՍ նախարարի պահվածքի վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի դատապարտող հայտարարությունը Մեր արտաքին առևտրի կառուցվածքը Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնության աղետներ, աղքատություն եւ մահ Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանիշի պատկերով Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է արել. Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր զեկույց Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը. ՀՔԾ Արդի քաղաքագիտական եզրերի հայկական բառարան Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի, որոշ շրջաններում ձյուն կտեղա Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա Անգլիական գյուղի բնակիչների համար մի քանի տարի ծածուկ փողով տոպրակներ են բերում ԱՄՆ կլինիկաներից մեկի աշխատակցուհիների կեսը գրեթե միաժամանակ հղիացել է Հետո էլ ասում են ֆուտբոլային մաֆիա չկա. Մոուրինիոն Տոտենհեմի մարզիչ «Պարոն վարչապետ, մի՛ խայտառակեք Ռեսպուբլիկան. մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է». Միհրան Հակոբյան Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել Ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք (ուղիղ) ԿԳՄՍՆ-ն մտադիր է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները միավորել Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց Բա չիմացաք ինչ եղավ Ճոյտի նոր ֆիլմում հայ եւ ադրբեջանցի չոբանները խաղաղության հուշագիր են ստորագրում Վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը Դատարանը հաստատեց՝ Արսեն Բաբայանն ապօրինաբար է կալանավորվել Իսկ դուք ասում եք հայոց պատմությունը հանենք բուհերից Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց
Հարցում

Հստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ

Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ, կամ երկուսը միասին:

Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ակնհայտ ազդեցության մասին են վկայում, և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Սա շատ ավելի վտանգավոր, շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության հեռագա զարգաման վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չնկատելու տալ հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն իմաստով, ուրիշ Հայաստան ենք ունենալու։

Եթե մենք փոփոխությունները դիտարկում ենք վերջին զարգացումների ներքո, հատկապես այն գործընթացների, որոնք տեղի էին ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, ապա նպատակն ավելի քան ակնհայտ է դառնում:

ՍԴ դատավորի հրաժարականն առանց աշխատելու նույնքան աշխատավարձ ստանալու և գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին անդամներից:

Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարան: Սակայն մի քանի հոգու կողմից ծրագրավորված այս գործողության արդյունքում ձևավորված մթնոլորտը բերելու է նրան, որ ՍԴ-ն այսուհետ արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա իսկապես ռումբ է պետության տակ։ Մենք վերջին ամիսներին համառորեն գնում ենք «իրավական դիվերսիայի» ճանապարհով, որի ճարտարապետը նույն խումբն է։

Եթե սա անցավ, ապա վաղը ցանկացած ոլորտի վերաբերյալ կարելի է նմանատիպ առաջարկ ներկայացնել, ցանկացած ոլորտ դարձնել կառավարելի: Եվ վստահաբար հենց այս ճանապարհով է գնալու պետությունը, եթե մենք այսօր սա թույլ տանք անցկացնել։

Եթե այս և նմանատիպ վտանգավոր գաղափարները պլանավորվում են մի նեղ խմբի կողմից, միևնույն է այն իրականություն է դառնում ԱԺ մեծամասնության քվեարկությամբ։ Հետևաբար, ԱԺ մեծամասնությունը կրում է նույնքան պատասխանատվություն երկիրը իրակավական նիհիլիզմի փուլ տանելու համար։

Նույնքան մտահոգիչ է ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման առաջարկը: Սա հնարավորություն է ընձեռելու կաթվածահար անել ՍԴ գործունեությունը: Չի կարելի ՍԴ բնականոն գործունեությունը, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցումը ազդելու է ՍԴ բնականոն գործունեության վրա, օրենքի ուժով պայմանավորել ինչ-որ քննիչի որոշումով: Այս դեպքում իրավական պետության մասին խոսելն այլևս անիմաստ կլինի:

Սակայն, եթե նույնիսկ քաղաքական նպատակներով այս նախագիծն ընդունվի, ապա մնում է հուսալ, որ կվիճարկվի նման դրույթի սահմանադրականությունը: Մենք ստիպված ենք լինելու արդարանալ նաև միջազգային հարթակներում, քանի որ միջազգային որևէ դատական ատյան կամ փորձագետ չի կարող անարձագանք թողնել նման հակաիրավական կարգավորումը:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan