Թունիսում միասեռականը փորձում է նախագահ դառնալ
Չլսված ու անհավատալի բան արաբական աշխարհի համար․ 48-ամյա փաստաբան, բացահայտ միասեռական Մունիր Բաատուրը պաշտոնապես հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Թունիսում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է euronews-ը։
Մի երկրում, որտեղ, ըստ հարցումների, բնակչության միայն 7 տոկոսն է ընդունելի համարում նույնասեռական հարաբերությունները, հեշտ չէ խոսել սեռական կողմնորոշման մասին: 2013-ին Բաատուրը երեք ամիս անցկացրել է ճաղերի ետևում այն բանի համար, որ միասեռական է։ Բանտարկությունից մեկ տարի անց քաղաքական գործիչը ստեղծել է ԼԳԲՏ անձանց պաշտպանության թունիսյան ասոցիացիան:
Բաատուրը մտադիր է պայքարել Թունիսում հետապնդվող համասեռամոլների իրավունքների համար:
«Առաջին հերթին խոսքը Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի վերացման մասին է, որը պատիժ է նախատեսում նույնասեռական հարաբերությունների համար», - ասում է Բաատուրը:
Օգոստոսի 31-ին հայտնի կդառնա՝ արդյո՞ք Բաատուրի թեկնածությունը պաշտոնապես կգրանցվի։ Նախագահական ընտրությունները Թունիսում կանցկացվեն սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ հուլիսին 92 տարեկան հասակում մահացավ Թունիսի նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսին։