Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում
Վրաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա, Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ:
Ուժգին երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանի տարածքում, նաեւ՝ մայրաքաղաքում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում` Վանաձոր եւ Ալավերդի քաղաքներում: