Հարկային տեռոր. մեկ ամսում կազմվել է 7000 ակտ
Թեև կառավարությունը, ՊԵԿ-ը պարբերաբար խոսում են բիզնեսի համար բարենպաստ պայմանների մասին, սակայն հարկային ստուգումների վիճակագրությունը ճիշտ հակառակն է փաստում։ Եթե նախորդ տարիներին հարկայինը ամսական կտրվածքով կազմում էր 2000-2500 ակտ, բայց ներկայումս ՊԵԿ-ը 3 անգամ ավելի ակտ է գրում։
Օրինակ՝ նախորդ ամիս հարկայինը արդեն 7000-ից ավելի ակտ է կազմել, ինչն աննախադեպ է նախորդ բոլոր տարիների համեմատ։
Թե ինչով է պայմանավորված հարկային այս տեռորը, թերևս, անհասկանալի է։