Դեպի ՆԱՏՕ ուղին խաղաղության ճապարհն է․ Վրաստանի նախագահ
Դեպի ՆԱՏՕ ուղին գլոբալ խաղաղության, տարածաշրջանի կայունության ուժգնացման ճանապարհն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ամուր ոգի 2019» բազմազգ զորավարժությունների փակման արարողության ժամանակ, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, ՆԱՏՕ-ի հովանու ներքո։
Նրա խոսքով՝ զորավարժությունների գլխավոր կարգախոսն է «Ուժը գործընկերության մեջ է», ինչը լիովին համապատասխանում է մասնակից երկրների՝ զինուժի համատեղելությունը փոխադարձաբար բարձրացնելու ջանքերին։
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ վրացական զիոնուժը կարող է իր ներդրումն ունենալ ամբողջ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու հարցում։