Այսօր՝ 26 հոկտեմբերի 2020թ., 00:00
Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ից, ժամը 08.00-ից Թրամփ. Մենք Արցախում հեշտությամբ խաղաղություն կհաստատենք Ադրբեջանը դեռ չի համաձայնվել. Թրամփի խորհրդական Զինվորի հաշվին հերոս մի խաղացեք Կարեւորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է. Անդրանիկ Թեւանյան ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. Արայիկ Հարությունյան Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը․ Էդմոն Մարուքյան Իսրայելում անցկացվել են բողոքի ցույցեր ընդդեմ Նեթանյահուի, տեղի են ունեցել բախումներ Ալիեւը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողուրթյունները ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքների մասին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ազովի ծովում պայթած լցանավը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը Հանրությանը պետք է բերել իրականություն Անհապաղ հաստատել կայուն հրադադար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունը. Մնացականյան «Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի Գատուզոյին Այսպես շարունակել չի կարելի Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Արցախի հարցը ռազմական լուծում չունի Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Ավրաամ Ռուսոն եւ Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել են Արցախի մասին (տեսանյութ) ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ «Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները
Հարցում

Կարող եմ պնդել, որ BBC-ի հրապարակումը չի կարող հավաստի լինել. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայության հրապարակած հոդվածին, որը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին:

«Ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարկմանը՝ կարող եմ պնդել, որ այն չի կարող հավաստի լինել, քանի որ գաղտնիք չէ, որ օտարերկրյա լրատվամիջոցները մշտապես սպասարկում են այլ, հաճախ նաև թշնամի երկրների հետաքրքրություններ (հաշվի առնելով Ադրբեջանում բրիտանական շահերը՝ BBC-ի դեպքում չի բացառավում նաև ադրբեջանականը), և այս դեպքում խիստ կասկածելի է, որ քրեական գործի իրական շահերից ելնելով հոդված հրապարակեն:

Համարում եմ, որ սա հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը, ուստի հորդորում եմ հայկական լրատվամիջոցների պատասխանատուներին «խայծը կուլ չտալ»: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այս գործով հստակ քննություն են տանում, և իրավական բոլոր գնահատականները պետք է վստահենք միայն նրանց:

Բոլոր մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, և, անկախ ունեցած վաստակից ու զբաղեցրած պաշտոնից, ոչ ոք չպետք է ներվի: Բայց մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին»,- գրել է Հարությունյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan