Իմքայլական պատգամավորը նաեւ դատավո՞ր է, ձեռքի հետ դատախազ ու քննիչ
Այսօր Հայաստանում քաղաքական հանրային դեմքերի շատերը իրենց դատավոր կամ վերին ատյանի ճշմարտության կրող են զգում։
Առանց այս կամ այն հարցում խորամուխ լինելու, առանց խնդիրն ուսումնասիրելու կարծիք հայտնելը, եւ որ ամենավատն է՝ եզրահանգումներ եւ դատավճիռներ կայացնելը ավանդույթ է դարձել։ Մեղավորներ են գտնում, մեղադրանքներ ներկայացնում, վերջում էլ դատավճիռներ կայացնում, անուններ են տալիս: Հայաստանում արդեն գրեթե յուրաքանչյուրն ինքն իրեն դատավոր է հռչակում եւ դատավճիռներ կայացնում:
Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ինքնավեթինգված պատգամավոր-դատավորի օրինակ է: Այսօր քնարկվում էր ՄԻԵԴ որոշումն ընդդեմ Հայաստանի, որի արդյունքում բյուջեի հաշվին Յ. Վարդանյանին վճարվելու է մեկ մլն 600 հազար եվրո:
Եւ ահա, քննարկման ժամանակ, իմքայլական պատգամավորը, որն ինքն իրեն դատավոր է հռչակել, իրեն թույլ տվեց հստակեցնել «մեղավորների» շրջանակը: Ավելին, անգամ լինելով դատաիրավական հանձնաժողովի անդամ, հենվելով մի հոգու ինչ-ինչ ցուցմունքների վրա հեռուն գնացող եզրահանգումներ իրեն թույլ տվեց եւ սենսացիոն հայտարարություններ արեց:
Մի աղջնակ, ով որեւէ կապ չուներ ոչ քաղաքականության, ոչ պետական կառավարման հետ, բախտի բերմամբ կամ պատահմամբ դարձել է պատգամավոր եւ իրեն թվում է, թե ինքը նաեւ դատախազ է ու դատավոր: Այս գործելաոճը ծանր հարված է հասցնում պետության հիմքերին, երկրում քաոսային իրավիճակ ստեղշում, հիմք դնում իրավական ահաբեկչությանը:
Ի վերջո, չի կարելի, անթույլատրելի է առանց հարցին ծանոթանալու, առանց բոլորին լսելու հրապարակային նման մեղադրանքներ հնչեցնել եւ դատավճիռներ կայացնել:
Հյուրերին ուրախությամբ իմքայլականները Հյուսիսային պողոտա են տանում, իսկ հիմա այնպիսի հայտարարություններ են անում, կարծես այդ պողոտայի կառուցումը ազգային աղետ է եղել: Արուսյակ Ջեբեջյանը գուցե իր կյանքում չի տեսել այն առնետանոցը, որն առկա էր Հյուսիսային պողոտայի տարածքում, պատկերացում չունի, թե ինչ է տեղի ունեցել շինարարության ընթացքում, բայց ինկվիզիցիային բնորոշ պահվածք է ցուցաբերում:
Իսկապես Հայաստանում հանրային խոսքը եւ մերկապարանոց « դատավճիռների» միտումը ինկվիզիացիան է հիշեցնում։
Արուսյակ Ջուլհակյանը եւ նրա նման մտածողներն ու գործողները Հայաստանը շպրտել են ոչ թե 2050 այլ խորը միջնադար՝ ինկվիզիցիայի ժամանակները, որից ի դեպ, Հայաստանը ժամանակին խուսափել է:
Կարծում ենք սրա դեմը առնելու կարեւոր միջոցներից մեկը պետք է լինի մարդկանց արժանապատվությունը, բարի համբավը վիրավորելու, սուտ մեղադրանքներ ներկայացնելու, փաստերը խեղաթյուրելու համար համատարած դատական հայցեր ներկայացնելու։ Գոնե սա կզգաստացնի. ի վերջո չի կարելի չտիրապետել թեմային ու հրապարակային մեղադրանքներ ներկայացնել։ Թե՞ կարելի է այսօրվա Հայաստանում։
Վարդան Մխիթարյան
Top-News.am