Ադրբեջանում հարսանիքի ժամանակ 75 մարդ է թունավորվել
Երեկ երեկոյան Ադրբեջանի Գաբալայի շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ զանգվածային թունավորում է գրանցվել, հայտնում է minval.az-ը:
Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, Կենտրոնական շրջանային հիվանդանոց է դիմել 75 մարդ, որոնցից 16-ը կին և 7-ը երեխա:
Թե մասնավորապես ինչից են թունավորվել հարսանյաց արարողության հյուրերը՝ չի հաղորդվում: