1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 օգոստոսի 2019թ., 00:00
«Մի՛ հապաղիր, արաղի՛ր»․ Մկոյի զվարճալի լուսանկարը Ջրի մակարդակը Սոչիի 4 գետերում վտանգավոր մակարդակի է հասել Զիդան. Բեյլը կշարունակի հանդես գալ «Ռեալում» 28-ամյա տղամարդը ապակյա շշով 4-5 անգամ հարվածել է 25-ամյա կնոջ գլխին Հորդառատ անձրեւները հեղեղել են Ստամբուլը. մեկ մարդ է զոհվել Քաթարում փողոցները կապույտ գույնով են ներկում՝ ասֆալտի ջերմությունը նվազեցնելու նպատակով Գիտնականներն անհետացած հսկայական պինգվինների նախկինում անհայտ տեսակ են հայտնաբերել «Իշխանությունն ուզում էր BBC-ի փաթեթավորմամբ հանրության վրա ազդել, բայց հակառակ էֆեկտը ստացան». Ե. Բոզոյան (տեսանյութ) Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյեր-Լագրավի հետ Փրկել ամբոխի սիրելիին ամբոխից Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է. Փաշինյան Դեմ եմ Ամուլսարի հանքի շահագործմանը. այո, սրանով խախտել եմ էթիկան եւ պատրաստ եմ կրել հետեւանքներ. Միքայել Զոլյան ՌԴ պաշտպանության նախարարը նշել է Հայաստանի ներդրումը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում Ժան-Կլոդ Յունկերին շտապ վիրահատության համար հոսպիտալացրել են Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից. ամերիկացի գործարար «Դժվար դրան գնան. եսի՞մ, բա որ գնացին. Արթուր Ղազինյան Դատավորների տարիքային շեմն իջեցնելու նախաձեռնությունն արվում է ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու նպատակով. Գևորգ Պետրոսյան Համահայկական խաղերի փակման արարողությունը (ուղիղ) «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաընկերություն է հիմնել Իտալիայի ՆԳ նախարարը արգելել է անօրինական միգրանտների ափհանումը Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորություն է ստեղծվել Պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը կառաջադրի իր թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններին Համահայկական խաղեր․ Գլենդելի տղամարդկանց թիմը եւս հաղթեց (լուսանկարներ) Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր. Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի մասին Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու, ես պետք է զոհվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովի գրառումը Ի՞նչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ նիստում ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան Սոչիում տեղատարափ անձրև է տեղացել. իշխանությունները պատրաստվում են բնակիչների հնարավոր տարհանմանը (տեսանյութ, լուսանկարներ) Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանին 1 մլրդ դոլար են բերել Տիգրան Ավինյան․ Մտածում ենք հաջոդ Խաղերում անցում կատարել սիրողականից պրոֆեսիոնալի Թագուհին Մեգան Մարքլին արգելել է կրել է սիրելի հագուստը «Հյուրանոցում հրդեհի համար պատասխան կտա նաև սեփականատերը». Զելենսկի Գլենդելի թիմը՝ Համահայկական 7-րդ խաղերի չեմպիոն «Գնա տուն և սպորտով զբաղվիր». Թրամփն ավելորդ քաշի պատճառով ծաղրել է իր կողմնակցին և թիկնապահների հրահանգել հեռացնել նրան դահլիճից (տեսանյութ) Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից եւ թեքվել Սերժը պատրաստ է նստել. Սերժը նստելու է ժողովրդի խաթր. Արմեն Աշոտյան Հայ գործարարը մտադիր է Հայաստանում թանկարժեք՝ ամսական 2000 դոլարանոց ծերանոց բացել «Չարը խափանվեց». Փաշինյանը չկարողացավ բացել խնձորի չիպսի տուփը, այն պատռվեց ու թափվեց գետնին (տեսանյութ) Խոշոր հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում. կա 8 զոհ, 10 վիրավոր (լուսանկարներ) Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կլինի. սպասվում է առանց տեղումների եղանակ «Այնքան նիհար է, որ ցանկանում ես կերակրել»․ Պոլինա Գագարինան՝ համարձակ բիկինիով Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ Ռուսաստանում հիվանդանոցի պացիենտն առեւանգել է շտապ օգնության մեքենան «Ներդրողներին չպետք է նստեցնենք աջակցության վրա». Նիկոլ Փաշինյանը` Կոտայքում Շիրակի մարզում մատուռն ամբողջությամբ այրվել է Ես հայուհի եմ. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը պատմել է իր մասին Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. (լուսանկարներ) Կրակոցներ Նոր Նորքում Ռուսաստանցի հայազգի մարզիկ Մանվել Մամոյանը Կրմլի պատերի մոտ սահմանել է Բրյուս Լիի ռեկորդը Հմայիչ եւ ոճային․ Սիրուշոյի լողափնյա կերպարը Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման Մոսկվայում կտրել են «Բրիգադա» սերիալի հայտնի ծառը Ամերիկացի հետազոտողները ցուցադրել են Երկրի վրա միջուկային պատերազմի հնարավոր սցենարը Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները Հայաստանում մեծացել է մահվան ելքով ճանապարհային պատահարների թիվը Քեյթ Միդլթոնն առաջ է անցել Մեգան Մարքլից, իսկ Հարին՝ Ուիլյամից, սակայն նրանց բոլորին ետևում է թողել թագուհին. հրապարակվել է թագավորական ընտանիքի «վարկանշային աղյուսակը» ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան Ջրվեժի հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց Որքա՞ն փող ու ժամանակ կպահանջվի Արցախում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար Ինչ է վթարի վայրից վերցրել А321-ի օդաչուն ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթեւեկությունը կսահմանափակվի Իրանը հաջորդ շաբաթ կներկայացնի սեփական արտադրության զենիթահրթիռային համակարգը Գիտնականները հայտնաբերել են ուղեղի ծերացումը կանխելու մեթոդը Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին ԱԺ աշխատակազմի ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից Ի՞նչ է հանրահավաքային տրամաբանությունը Թուրքիայում հայտարարել են, որ հավանաբար գտել են Վրաստանի Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը Սոչիում սպասվող հորդառատ անձրևների պատճառով բնակիչները կարող են տարհանվել Փորձագետը հաշվարկել է Գրենլանդիայի արժեքը Յուպիտերը «կուլ է տվել» հարևան մոլորակը Վիճակագրական դրախտ. դառն ու անուշ հայրենիք Հոնկոնգցի ուսուցիչները մասնակցելու են հակակառավարական զանգվածային բողոքի ցույցին Հայտնի են մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչներն ավելի հաճախ են կարոտում իրենց աշխատանքը 2019 թվականի հուլիսն ամենաշոգ ամիսն էր մեր մոլորակում դիտարկումների ողջ պատմության ընթացքում. գիտնականներ Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա
Հարցում

2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ Տնտեսական աճը կազմել է 6.5%։ Սա կայուն ցուցանիշ է, քանզի ի տարբերություն ապրիլի, մայիսի և այլն ցուցանիշների, երբ թմբկահարվում էին միայն դրական դինամիկա ունսեցող ճյուղերը, այս անգամ ընդգրկված են տնտեսության բոլոր հատվածները։ 9.7, 9.2, 7.1 և այլն տոկոսներ չկան։ Կիսամյակի թիվն է՝ 6.5։

Ընդ որում տնտեսական քաղաքականությունը նույնն է, ինչ նախկինում՝ զարգացում հիմնված սպառման ընդլայնման վրա։ Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից։ Տնտեսական հեղափոխություն (չնայած, չեմ սիրում այս բառակապակցությունը) կլիներ, զորօրինակ, իմ նախորդ ստատուսում շարադրած ներդրումային զարգացման մոդելը։ 

Ինչևէ, թվում է, թե 6.5%-ն էլ վատ չէ։ Սակայն հենց որ կանգ ես առնում այդ աճի որակի վրա, ապա հիասթափությունը պաշարում է քեզ։ Նախ, 2018-ին ադ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 8.7%։ Այն ժամանակ ասվում էր, որ տեսեք դեռ ինչէր են լինելու։ Մասնավորապես, տնտեսության կառուցվածքը Փաշինյանը քննադատում էր և ասում, որ այդ ի՞նչ տնտեսություն է որ։ Անցել է 1 տարի։ Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի) ։

Առաջին կիսամյակում սրանց 30%-ոց աճի շնորհիվ ապահովվել է նշված 6.5%-ից 2-ը։ Իրական տնտեսական աճը սոսկ 4.5% է։ Ի՞նչու ենք զգուշանում աճի նման "աղբյուրներից"։ Դրանք (1) սպեկուլյատիվ են, չեն կարող հիմք հանդիսանալ հաջորդիվ տնտեսական աճի համար (2), կրում են ժամանակավոր բնույթ (3) և (4) նման աճերի վրա ծախսված ռեսուրսները կորուստ են տնտեսական համակարգի համար։ Իհարկե, կա փոքրիկ օպտիմիզմ. մշակող արդյունաբերությունն, օրինակ, աճել է 8.7%։ Բայց աճի տեմպի առաջանցիկությունն այնքան չնչին է, որ տնտեսության կառուցվածքի դինամիկան, միևնույնն է, բացասական է։

Մակրոտնտեսական թվերի հակասականությունը նորից կասկածներ են առաջացնում ԱՎԿ կողմից դրանց կեղծելու մեջ։ Այսպես, չնայած տնտեսական աճին, 2019-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումները կազմում են 2018-ի առաջին կիսամյակի 42.5%-ը։ Շինարարության մեջ ներկայացված է 4.7% հավելաճ, մինչդեռ, օրինակ, ցեմենտի կամ ապրանքային բետոնի համապատասխան աճ չկա։ Վատ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում. 7.4% անկում։ Պետք է ուշքի գալ և վերականգնել գյուղնախարարությունը։

Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական "հրաշալի" աճի մասին դատողություննների հեքիաթային բնույթը։ Այսպես, 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազ մարդով և կազմել 253.6 հազ մարդ։ Զբաղվածության մակարդակն իջել է 44%-ից իջել է 43.8%-ի, գործազրկությունը 21%-ից դարձել է 21.9%։ Վարչապետի ասածներն աշխատատեղեր ստեղծելու մասով իրականությանը չեն համապատասխանում։ Նորերն, ինչպես եղել է միշտ, այո ստեղծվել են։ Բայց ավելի շատ փակվել է։ Կտրուկ ավելացել են հանցագործությունները։

Ծնվածների թիվը պակասել է, իսկ մահացածներինը ավելացել։ Արդյունքում՝ բնակչության թիվը պակասել է։ Արտագաղթի մասով հստակ թվեր, ինչպես առաջ էր, այլևս չեն հրապարակվում։

Այնուամենայնիվ, ռուսական աղբյուրների համաձայն, ՀՀ-ից ներգաղթն ավելացել 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել 5.6%-ով, իսկ գները սոսկ 2%-ով։ Ավելի խորը վերլուծությունն, ավաղ, օպտիմիստական չէ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3 տոկոսով։ Իսկ ահա աշխատավարձի աճի կուտակայիննի մասով հարցեր կան. դրանք չպետք է ներգրավվեն 5.6%-ի մեջ։ Այս պահին դրանք ծախս են և ոչ թե եկամուտ։ 45 տարի հետո կներգրավեք որպես եկամուտ։

Առկա է արտահանման անկում՝ 0.5%. ընթացիկ դոլարային գներով։ Համադրելի գներով, ցավոք, այս ցուցանիշը չկա։

Հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին, պետական պարտքին, բանկային համակարգին, պետական ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ տիրող իրավիճակին 2019թ օգոստոսի 5-ից հետո (երեկ ԱՄՆ -Չինաստան տնտեսական հակամարտությունը նոր փուլ մտավ, բորսային ինդեքսներն ընկան 3-5% և այդ ամենը կարող է հանգեցնել նոր տնտեսական ճգնաժամի աշխարհում)։

 Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

website by Sargssyan