Երբեմն ուզում ես, որ տարիքով մեկը լինի. Պուգաչովան և Վայկուլեն՝ տղամարդկանց մասին (տեսանյութ)
Այս թեմայով
- Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
- Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
- Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
- Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զրուցում է երգչուհի Լայմա Վայկուլեի հետ:
-Շատ պարեցինք,- ասում է Լայման։
-Ոտքերս պոկվում են,- պատասխանում է Պուգաչովան:
Լայմա Վայկուլեն առաջարկում է գնալ ավելի լավ խնջույքի և ավելի շատ պարել:
«Լայմա, հասկացիր, երբ անընդհատ աչքերիդ առջև երիտասարդներ են, հումորով, երբեմն ուզում ես, որ տարիքով մեկը լինի»,- ասում է Ալլան:
Ինչին ի պատասխան՝ տեսանյութը նկարահանող տղամարդն ասում է ՝ ես ձեզ կտամ ավելի տարիքով մարդու: