Աստղագետները հնագույն լուսատու են հայտնաբերել Տիեզերքում
Ավստրալիացի աստղագետների խումբը հայտնաբերել է «Ծիր Կաթինում» գտնվող SMSS J160540.18–144323.1 աստղը, որը տեղակայված է Երկրից 35 լուսային տարի հեռավորությամբ:
Ինչպես ներկայացնում է Science Alert-ը, լուսատուի երկաթի պարունակությունն ամենաքիչն է բոլոր մյուս աստղերի համեմատ: Հավանաբար, այն պատկանում է լուսատուների երկրորդ սերնդին, որոնք ի հայտ են եկել, երբ Տիեզերքը կազմավորվել է 13.8 մլրդ տարի առաջ:
«Այդ անհավանականորեն անգույն աստղը, որը ենթադրաբար ձևավորվել է Մեծ պայթյունից մի քանի հարյուր մլն տարի անց, 1.5 մլն անգամ ավելի քիչ երկաթ է պարունակում, քան Արևը», - նշել է աստղագետ Թոմաս Նորդլանդերը: