6-ամյա երեխային ցած են նետել պատկերասրահի 10-րդ հարկից (տեսանյութ)
Լոնդոնում գտնվող «Թեյթ Մոդեռն» պատկերասրահի 10-րդ հարկի դիտահարթակից 17-ամյա դեռահասը ցած է նետել 6-ամյա երեխայի, հաղորդում է BBC-ն: Երեխան ընկել է 5-րդ հարկի տանիքին: Նրան ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
Ականատեսներից մեկի խոսքերով՝ բարձր թնդյուն է լսվել, որից հետո մի կին գոռացել է. «Որտե՞ղ է որդիս»:
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալն ու զոհը ծանոթ չեն եղել:
Ականատեսների փոխանցմամբ՝ երեխային նետելուց հետո կասկածյալը հանգիստ կանգնած է մնացել տեղում: 17-ամյա դեռահասը ձերբակալված է:
Միջադեպից հետո այցելուներին որոշ ժամանակով թույլ չեն տվել դուրս գալ պատկերասրահից:
«Թեյթ Մոդեռն» թանգարանը բացվել է 2000-ին: 2018թ-ին պատկերասրահ է այցելել 5.9մլն մարդ:
@se1 emergency at Tate Modern. Area sealed off. Been told a person/child has fallen off viewing gallery and trapped between the two buildings. pic.twitter.com/lBYt5hfZZG
— Andy (@AndyBanksideSE1) August 4, 2019