1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 օգոստոսի 2019թ., 00:00
Մթերքներ, որոնք ծխողների մոտ նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը Նոր կանոններ Էվերեստը բարձրանալ ցանկացողների համար Իլոն Մասկը կրկին կոչ է արել ռմբակոծել Մարսը Ղազախստանում կինը դստերն ու որդուն լույս աշխարհ է բերել 2.5 ամիս տարբերությամբ (տեսանյութ) 9-ամյա աղջիկը խաղի ժամանակ պատահաբար դանակահարել է 6-ամյա եղբորը Ամուսինն ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել է այլ գերեզման, կնոջն ասելով` մորդ գերեզմանը գտա, պրծա՞ քեզանից Փաշինյանը Սանասարյան Դավթին «մեկուսարանի ուղեգիր» է տալիս, բայց Դավիթը շարունակում է «նախկիններ ու Սերժ» հայհոյել Օրվա հանդիպումների անոնս Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է «Մի՛ հապաղիր, արաղի՛ր»․ Մկոյի զվարճալի լուսանկարը Ջրի մակարդակը Սոչիի 4 գետերում վտանգավոր մակարդակի է հասել Զիդան. Բեյլը կշարունակի հանդես գալ «Ռեալում» 28-ամյա տղամարդը ապակյա շշով 4-5 անգամ հարվածել է 25-ամյա կնոջ գլխին Հորդառատ անձրեւները հեղեղել են Ստամբուլը. մեկ մարդ է զոհվել Քաթարում փողոցները կապույտ գույնով են ներկում՝ ասֆալտի ջերմությունը նվազեցնելու նպատակով Գիտնականներն անհետացած հսկայական պինգվինների նախկինում անհայտ տեսակ են հայտնաբերել «Իշխանությունն ուզում էր BBC-ի փաթեթավորմամբ հանրության վրա ազդել, բայց հակառակ էֆեկտը ստացան». Ե. Բոզոյան (տեսանյութ) Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյեր-Լագրավի հետ Փրկել ամբոխի սիրելիին ամբոխից Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է. Փաշինյան Դեմ եմ Ամուլսարի հանքի շահագործմանը. այո, սրանով խախտել եմ էթիկան եւ պատրաստ եմ կրել հետեւանքներ. Միքայել Զոլյան ՌԴ պաշտպանության նախարարը նշել է Հայաստանի ներդրումը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում Ժան-Կլոդ Յունկերին շտապ վիրահատության համար հոսպիտալացրել են Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից. ամերիկացի գործարար «Դժվար դրան գնան. եսի՞մ, բա որ գնացին. Արթուր Ղազինյան Դատավորների տարիքային շեմն իջեցնելու նախաձեռնությունն արվում է ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու նպատակով. Գևորգ Պետրոսյան Համահայկական խաղերի փակման արարողությունը (ուղիղ) «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաընկերություն է հիմնել Իտալիայի ՆԳ նախարարը արգելել է անօրինական միգրանտների ափհանումը Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորություն է ստեղծվել Պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը կառաջադրի իր թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններին Համահայկական խաղեր․ Գլենդելի տղամարդկանց թիմը եւս հաղթեց (լուսանկարներ) Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր. Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի մասին Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու, ես պետք է զոհվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովի գրառումը Ի՞նչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ նիստում ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան Սոչիում տեղատարափ անձրև է տեղացել. իշխանությունները պատրաստվում են բնակիչների հնարավոր տարհանմանը (տեսանյութ, լուսանկարներ) Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանին 1 մլրդ դոլար են բերել Տիգրան Ավինյան․ Մտածում ենք հաջոդ Խաղերում անցում կատարել սիրողականից պրոֆեսիոնալի Թագուհին Մեգան Մարքլին արգելել է կրել է սիրելի հագուստը «Հյուրանոցում հրդեհի համար պատասխան կտա նաև սեփականատերը». Զելենսկի Գլենդելի թիմը՝ Համահայկական 7-րդ խաղերի չեմպիոն «Գնա տուն և սպորտով զբաղվիր». Թրամփն ավելորդ քաշի պատճառով ծաղրել է իր կողմնակցին և թիկնապահների հրահանգել հեռացնել նրան դահլիճից (տեսանյութ) Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից եւ թեքվել Սերժը պատրաստ է նստել. Սերժը նստելու է ժողովրդի խաթր. Արմեն Աշոտյան Հայ գործարարը մտադիր է Հայաստանում թանկարժեք՝ ամսական 2000 դոլարանոց ծերանոց բացել «Չարը խափանվեց». Փաշինյանը չկարողացավ բացել խնձորի չիպսի տուփը, այն պատռվեց ու թափվեց գետնին (տեսանյութ) Խոշոր հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում. կա 8 զոհ, 10 վիրավոր (լուսանկարներ) Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կլինի. սպասվում է առանց տեղումների եղանակ «Այնքան նիհար է, որ ցանկանում ես կերակրել»․ Պոլինա Գագարինան՝ համարձակ բիկինիով Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ Ռուսաստանում հիվանդանոցի պացիենտն առեւանգել է շտապ օգնության մեքենան «Ներդրողներին չպետք է նստեցնենք աջակցության վրա». Նիկոլ Փաշինյանը` Կոտայքում Շիրակի մարզում մատուռն ամբողջությամբ այրվել է Ես հայուհի եմ. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը պատմել է իր մասին Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. (լուսանկարներ) Կրակոցներ Նոր Նորքում Ռուսաստանցի հայազգի մարզիկ Մանվել Մամոյանը Կրմլի պատերի մոտ սահմանել է Բրյուս Լիի ռեկորդը Հմայիչ եւ ոճային․ Սիրուշոյի լողափնյա կերպարը Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման Մոսկվայում կտրել են «Բրիգադա» սերիալի հայտնի ծառը Ամերիկացի հետազոտողները ցուցադրել են Երկրի վրա միջուկային պատերազմի հնարավոր սցենարը Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները Հայաստանում մեծացել է մահվան ելքով ճանապարհային պատահարների թիվը Քեյթ Միդլթոնն առաջ է անցել Մեգան Մարքլից, իսկ Հարին՝ Ուիլյամից, սակայն նրանց բոլորին ետևում է թողել թագուհին. հրապարակվել է թագավորական ընտանիքի «վարկանշային աղյուսակը» ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան Ջրվեժի հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց Որքա՞ն փող ու ժամանակ կպահանջվի Արցախում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար Ինչ է վթարի վայրից վերցրել А321-ի օդաչուն ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթեւեկությունը կսահմանափակվի Իրանը հաջորդ շաբաթ կներկայացնի սեփական արտադրության զենիթահրթիռային համակարգը Գիտնականները հայտնաբերել են ուղեղի ծերացումը կանխելու մեթոդը Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին ԱԺ աշխատակազմի ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից Ի՞նչ է հանրահավաքային տրամաբանությունը Թուրքիայում հայտարարել են, որ հավանաբար գտել են Վրաստանի Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը Սոչիում սպասվող հորդառատ անձրևների պատճառով բնակիչները կարող են տարհանվել
Հարցում

«Ֆուլ Yere1».նոր նախագիծ (լուսանկարներ)

«Ֆուլ Yere1»․ ահա այն նախագիծը, որն Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հաջորդիվ կներկայացնի լսարանին: Նոր նախագծի առաջին մանրամասները Մենչը վստահել է Tert.am Life-ին ու հայտնել, որ այն «Արմենիա TV»-ի եթերում կլինի հոկտեմբերի 7-ից:

«Ներքին կարգով մենք այս նախագիծն անվանել ենք էքսպերիմենտալ: Հայկական հեռուստատեսության մեջ չի եղել նման նախադեպ: Որոշել ենք փորձարկել և վստահ ենք, որ շատ լավ է լինելու: Վերջին 10 տարվա ընթացքում ունեցել ենք 2 ռեյթինգային նախագիծ՝ Yere1 և «Ֆուլ հաուս»: Որոշել ենք միքսել այս նախագծերը՝ վերցնել Yere1-ի ձևաչափն ու «Ֆուլ հաուսի» կերպարները և անել հաղորդում, որը կկոչվի «Ֆուլ Yere1»: Պահպանելով «Ֆուլ հաուսի» կերպարների բնավորությունները՝ նրանք հայտնվելու են նոր իրավիճակներում։ Լինելու է շարունակական 4 տաբեր իրավիճակ, ինչպես Yere1-ում»,- նոր նախագիծը գաղտնազերծեց պրոդյուսերը:

Մի իրավիճակում կլինեն Զառան և Ռուբենը՝ Քրիստինա Եղոյանն ու Գարիկ Սեփխանյանը, մյուսում՝ Մուշեղը և Ֆելոն՝ Գրիգոր Դանիելյանն ու Գոռ Հակոբյանը, երրորդում՝ Կամոն՝ Աղաս Մանուկյանը, չորրորդում՝ Սերգեյը և Հրաչը՝ Մենչն ու Մոսո Կարապետյանը:

«Ֆուլ Yere1»-ի համար կառուցվում են նոր տաղավարներ, սակայն ձևաչափը թույլ է տալիս նկարահանումներ իրականացնել նաև դրսում, նկարահանումներ կլինեն նաև ԱՄՆ-ում․ «Սերգեյի և Հրաչի սյուժեն նկարահանվելու է ԱՄՆ-ում, քանի որ Մոսոն այնտեղ է ապրում, ես էլ հաճախ եմ մեկում ԱՄՆ, հասկացանք, որ այդպես ավելի արագ կազմակերպենք աշխատանքը»:

«Ֆուլ հաուսի» կերպարներից նախագծում ներգրավված չեն Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանն ու Մարջան Ավետիսյանը: Մենչը հայտնեց, որ նրանցից որևէ մեկի հետ որևէ խնդիր չկա, պարզապես Մարջանն ամուսնությունից հետո պարբերաբար ԱՄՆ է մեկնում և այժմ ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, իսկ Միհրանն ու Արփին այս փուլում այլ զբաղվածություն ունեն, աշխատանքի համատեղումը հնարավոր չէ: Ըստ պրոդյուսերի՝ նրանց բացակայությունից նախագիծը չի տուժի, քանի որ սա «Ֆուլ հաուսի» շարունակությունը չէ:

Ինչ վերաբերում է «Ֆուլ հաուսի» մյուս կերպարների հետ հետագա համագործակցությանը՝ նա ասաց․ «Գուցե հաջորդ եթերաշրջանում նոր մարդիկ ավելանան, որովհետև կփորձենք կերպարները խառնել իրար: Հետագայում որևէ համագործակցություն չեմ բացառում, քանի որ սա էքսպերիմենտալ նախագիծ է՝ չնայած, տեսնելով սցենարը, ներքուստ վստահ եմ, որ հաջողված է լինելու: Այն լինելու է ավելի հումորային, քանի որ Yere1-ի ձևաչափը հումորի խտություն է պահանջում: Ձևաչափը տարբերվում է սիթքոմից: Ամեն սյուժեին տրամադրվում է 5-6 րոպե ժամանակ, որի ընթացքում պատմությունը սկսվում և ավարտվում է՝ պահպանելով կարմիր գիծը, որը կշարունակվի ամբողջ ընթացքում»: Մենչը նկատեց, որ այս եթերաշրջանում նախագծում կլինեն նաև նոր հերոսներ, որոնց կմարմնավորեն Մհեր Մխիթարյանը, Լիա Զախարյանը, Օնո Մանուկյանը և Տյուշը: Այս փուլում ստեղծագործական թիմն ընտրություն է անում ամերիկաբնակ հայ հայտնիների շրջանում նոր կերպար ընտրելու համար:

Այժմ Գոռ Հակոբյանն աշխատում է նախագծի սաունդթրեքի վրա: Ի դեպ, վերջին շրջանում Արմենը, որպես պրոդյուսեր, շարունակում է աշխատել միայն Գոռի հետ: Միհրան Ծառուկյանի և Քրիստինա Եղոյանի հետ համագործակցությունները դադարեցվել են:

«Հայկական մոտեցմամբ կոնֆլիկտային դադարեցում չի եղել: Քրիստինայի դեպքում պարզ է, որ խնդիր չկա, նա հիմա նկարահանվում է մեր նախագծում: Միհրանի դեպքում էլ որևէ կոնֆլիկտ չի եղել: Ես ուղղակի հասկացա, որ իմ ժամանակը չի ներում լիարժեք զբաղվել իրենց պրոդյուսինգով: Չէի ուզում, որ իմ պատճառով ինչ-որ մեկը խնդիր ունենար և որոշեցի շատ հանդարտ ու համերաշխ դադարեցնել մեր համագործակցությունն այդ ասպարեզում: Ի սկզբանե ինձ համար առաջնային չի եղել երգչի պրոդյուսեր լինելը: Ես 25 տարի է՝ աշխատում եմ հեռուստատեսությունում և ինձ համար առաջնայինը սա է: Գոռի հետ աշխատանքը շարունակեցինք, որովհետև Գոռն ունի իր ստուդիան, ինքն է գրում իր երգերը, իր հետ աշխատելն ավելի հեշտ է․ մենք չենք փնտրում երգ գրողի, խոսք գրողի, գործիքավորողի: Այդ ամենի վրա ժամանակ չկորցնելով՝ հասցնում ենք անել աշխատանքը,- ասաց նա:



 

website by Sargssyan