Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ադրբեջանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։
«ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Բաքվի Ղարադաղի շրջանում գտնվող «Սադարակ» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։ Փրկարարները դեպքի վայր են մեկնել»,- հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։
Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։