Ինչպես է անսթափ վարորդը հարվածում ոստիկանին (տեսանյութ)
ՌԴ Կիրով քաղաքում վարորդը հարձակվել է ճանապարհային ոստիկանների վրա: 26-ամյա Ալեքսանդրը եղել է անսթափ վիճակում: Ոստիկանները կանգնեցրել են նրա մեքենան։ Ալեքսանդրի ձեռքերին ձեռնաշղթա են անցկացրել, հետո բացել են շղթաները, որպեսզի նա մեքենայից փաստաթղթերը դուրս բերի: Ոստիկանների գործողությունները դուր չեն եկել երիտասարադին և նա հարվածել է նրանցից մեկին: Ոչ ադեկվատ վիճակում գտնվող վարորդին ճանապարհային ոստիկանները միանգամից տապալել են գետնին և նորից դիմել ձեռնաշղթայի օգնությանը: Այս արարքի համար նա արդեն քրեական պատասխանատվության կենթարկվի: