Արիանա Գրանդեի նոր տեսահոլովակը միլիոնավոր դիտումեր է գրանցել
Երգչուհի Արիանա Գրանդեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ Boyfriend երգի հիման վրա: Երգը ձայնագրվել է Social House խմբի հետ:
Տեսանյութը մի քանի ժամվա ընթացքում ավելի քան հինգ միլիոն դիտում է գրանցել:
Տեսահոլովակում երգչուհին հայտնվում է Social House-ի երգիչ Մայք Ֆոստերի ընկերուհու դերում: Երաժիշտները խաղում են խանդոտ սիրահարների դերեր, ովքեր բարդ հարաբերություններ ունեն: