Պարզվել է քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը
Այս թեմայով
ԱՄՆ-ում Բեյլորի Բժշկական քոլեջի գիտնականները նշել են քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը: Անցկացված հետազոտությունների համաձայն՝ այս գործընթացում հիմնական դեր է խաղում TP53 գենի դիսֆունկցիան, որը պատասխանատու է բջջի բաժանման եւ աճի դադարի համար՝ դրա վնասվելու կամ սթրեսի դեպքում:
EurekAlert!-ը Cell Reports-ում հրապարակված հետազոտությունը վկայակոչելով, հաղորդում է, որ գիտնականները ուսումնասիրել են հյուսվածքների 10225 նմուշներ, որոնք վերաբերում էին քաղցկեղային ուռուցքների 32 տեսակներին:
Այնուհետ նմուշները համեմատվել են ԴՆԹ-ների 80 հազատ տարբեր մուտացիների հետ, որոնց մասին տեղեկատվությունը ամփոփվել է 30 տարի տեւած հետազոտությունների շրջանակում: Արդյունքում պարզվել է, որ գենում մուտացիաները հաճախ նկատվել են ապրելու փոքր հավականություն ունեցող պացիետների մոտ:
Բացի TP53-ից հայտնաբերվել է եւս 4 գեն, որոնք ազդում են պացիենտի ապրելու հավանկանության վրա:
Նշվում է, որ հետազոտության շրջանակում վերլուծության ենթարկված քաղցկեղի դեպքերի 91 տոկոսում TP53 գենի երկու պատճեններում թերություններ են հայտնաբերվել:
Տվյալ թերությունների առաջացման պատճառը հիմնականում եղել է առաջին թերի պատճենի կրկնապատկումը:
Հետազոտութւյան հեղինակները հույս ունեն, որ ստացված արդյունքները կարող են օգնել քաղցկեղային հիվանդությունների բուժման նոր մեթոդնրի մշակման գործում: