Երեխան ընկել է 6-րդ հարկի պատշգամբից եւ հրաշքով փրկվել (տեսանյութ)
Չինաստանում երեխան ընկել է 6-րդ հարկի պատշգամբից եւ հրաշքով փրկվել, հաղորդում է BBC News-ը:
Հեռուստաալիքը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Չունցին քաղաքում: Երեխան տանը մենակ է եղել, նա դուրս է եկել պատշգամբ եւ ընկել պատշգամբի ճաղաշարից:
Այդ պատմությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, եթե չլինեին անցորդներն ու մոտակայքում գտնվող տեղի բնակիչները, որոնք հասցրել են բացել ծածկոցն ու փրկել երեխային: