Ստամբուլի օդանավակայանում տեղադրված հայկական գովազդային վահանակը հակասական արձագանք է ստացել հայ օգտատերերի շրջանում
Համացանցում լուսանկար է տարածվում, որն արվել է Ստամբուլի Սաբիհ Գյոքչենի անվան օդանավակայանում: Լուսանկարում երևում է գովազդային վահանակ, որը պատկերում է մահմեդական հիջաբով կնոջ և հայկական «Արմինե» գրությունը:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է օգտատեր Արմինե Ադիբեկյանը: Կից մեկնաբանություններում նրա հետևորդները նշել են, որ նույնպես տեսել են այդ գովազդային վահանակը, իսկ թուրք սահմանապահները նրանց ասել են, «Արմինեն» թուրքական անուն է:
Նշվում է, որ օգտատերերից ոմանք դրական գնահատական են տվել Ստամբուլի օդանավակայանում տեղադրված գովազդին՝ դրանում հայկական հայրենասիրության տարրեր նկատելով: Մյուսներն էլ բացասական են գնահատել գլխաշոր կրող կնոջ կողքին «Արմինե» գրությանը՝ նշելով, որ անունն ու պատկերը միմյանց չեն համապատասխանում:
Ինչպես պարզվել է, գովազդը պատկանում է տեղի նորաձևության խանութներից մեկին, որը մասնագիտանում է մահմեդական կանացի հագուստի արտադրության գործում, իսկ խանութի տերերը հայեր են:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում