Ավստրալական շուկայում գարեջրի համով թեյ է հայտնվել
Գարեջուր արտադրող Victoria Bitter ավստրալական ընկերությունը գարեջրի համով թեյ է թողարել, գրում է Daily Mail պարբերականը:
Ըմպելիքի յուրաքանչյուր փաթեթիկ պարունակում է ցեյլոնական սև թեյի տերևներ: Ըմպելիքը ոչ ալկոհոլային է, և այն կարելի է խմել ցանկացած ժամանակ:
Թեյը շուկայում հայտնվել է հուլիսի 29-ին: Ապրանքի մեծ մասը գնվել է հենց թողարկման օրը: Նշվում է, որ այն համով և հոտով գարեջրի է նման:
Սահմանափակ քանակությամբ թողարկված ըմպելիքը, ընկերության խոսքով, կրիկետի ավստրալացի սիրահարների համար է, որոնք Անգլիայում կմեկնեն՝ դիտելու երկու երկրների միջև թեստային կրիկետի «Էշես 2019» մրցախաղը:
«Բոյկոտե՛ք անգլիական նախաճաշը և խմեք VB թեյ»,- կոչ է արել ընկերությունը: