Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերության գույքն աճուրդի կհանվի
Այս թեմայով
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
- Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
- Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
- Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց վերացնել Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ ՊԵԿ–ի կողմից այն իրացնելու նպատակով։
Մնացական Մարտիրոսյանը միևնույն ժամանակ որոշեց Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացնել, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ դրամը, ապա այդ մասին իրազեկի դատարանին, որպեսզի վերջինս քննարկի մնացած գույքի վրա արգելանք դնելու հարցը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում