Գարիկ Մարտիրոսյանն այն մասին, թե ինչպես են հռոմեացիները «քանդել» Կոլիզեյը
Այս թեմայով
- Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
- Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
- Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
- «Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շարունակում է ճանապարհորդել Իտալիայում եւ կիվել հավերժ քաղաքում՝ Հռոմում արված լուսանկարներով։ Նա Instagram-յան էջում Կոլիզեյի ֆոնին արված լուսանկար է տեղադրել ու ներկայացրել իր մտքերով այն մասին՝ ինչու է այն այսքան վատ վիճակում։
«Հռոմ։ Կոլիզեյ (ավելի ճիշտ այն, ինչ մնացել է հզոր արենայից)։ Հակառակ ընդունված կարծիքին՝ Կոլիզեյն այսպիսի վատ, «փուլ եկած» վիճակում է գտնվում ոչ երկրաշարժերի եւ պատերազմների, ոչ եղանակային պայմանների եւ շինության հնության պատճառով։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. պատմական փաստերը խոսում են այն մասին, որ հռոմեացիները մեթոդաբանորեն եւ գաղտնի, աննկատ մաս-մաս տարել են երեսպատման մարմաներն ու քարերը, որոնցով կառուցված էր Կոլիզեյն ու իրենց վիլաներ, ամառանոցներ կառուցել եւ այլն։ Մի խոսքով, հզոր հռոմեացիները հնարել են ոչ միայն կենտրոնական կոյուղին, ահեղ լեգեոններ, հռոմեական իրավունք եւ կեսարյան հատում։ Մարդիկ ամենուր միատեսակ են...»