Ձկան օգտագործումը նվազեցնում է աղիքի քաղցկեղի հավանականությունը
Նոր հետազոտությունը փաստում է, որ շաբաթական 3 անգամ ձկան օգտագործումը նվազեցնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը, գրում է Dailymail-ը:
Հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, որոնք շաբաթական 3 անգամ ձուկ են օգտագործում, 12 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն հիվանդանալ աղիքի քաղցկեղով:
Օքսֆորդի գիտնականները փաստում են, որ ձուկը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նվազեցնում են մարմնում բորբոքային գործընթացները: