Կանաչ ոլոռը՝ սթրեսների դեմ պայքարի արդյունավետ միջոց
Թարմ կանաչ ոլոռը պարունակում է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, որոնք դրական են ազդում մարդու նյարդային համակարգի վրա: Այս մասին ասել է Մոսկվայի գլխավոր դիետոլոգը:
«Երիտասարդ կանաչ ոլոռը բուսական սպիտակուցների հսկայական պաշարներ ունի: Դրա օգտագործումը նպաստում է մկանային հյուսվածքների ամրացմանը և օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Իսկ В խմբի վիտամինները, դրական ազդելով նյարդային համակարգի վրա, նպաստում են սթրեսների հաղթահարմանը»,- նշել է Մոսկվայի գլխավոր դիետոլոգը:
Ոլոռից բացի, նա խորհուրդ է տվել շատ օգտագործել թարմ կանաչի, հատկապես հազար, մաղադանոս, սամիթ, կանաչ սոխ, նեխուր, համեմ: Փոխարենը մասնագետը չի խրախուսել աղի շատ օգտագործումը:
Շատերի մոտ այն կարծիքն է, որ բանջարեղենից վիտամին C-ով ամենահարուստը կիտրոնն է: Իրականում այդպես չէ, օրինակ, մաղադանոսի մեջ այդ վիտամինից 4 անգամ ավելի շատ կա, քան կիտրոնում: Կանաչիների մեջ նաև մեծ քանակությամբ А, В, Е խմբի վիտամիններ կան, ֆոլատներ, բետա-կարոտին, ցինկ, երկաթ, ֆոսֆոր և այլ օգտակար հանքային նյութեր: