Կենսաբանները խորհուրդ են տալիս խնձորն ուտել միջուկի հետ միասին
Այս թեմայով
Բակտերիաների գերակշիռ մասը գտնվում է մրգերի ոչ թե արտաքին, այլ ներքին հատվածում: Այսպիսի եզրահանգման է եկել Ավստրիայի Գրաց քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի կենսաբան Գաբրիելա Բերգը:
Գիտնականի խոսքերով` հենց մանրէներն են ազդում նաև համային զգացողությունների վրա: Օրինակ` որքան շատ են պտղի մեջ Methylobacterium տեսակի բակտերիաները, այդքան արտահայտված կլինի մրգի համը:
Գիտնականները նաև հիշեցնում են, որ բակտերիաները լինում են ոչ միայն վնասակար, այլև օգտակար:
Կա բակտերիաների մեծ խումբ, որը կարգավորում է աղիների աշխատանքը և ընդհանրապես օգտակար է օրգանիզմի համար: Հենց այդ օգտակար բակտերիաների 90 տոկոսը գտնվում է, խնձորի այն հատվածում, որը սովորաբար մարդիկ չեն ուտում: Խոսքը հենց միջուկի մասին է, որտեղ խնձորի կորիզներն են: Որպեսզի խնձորը լինի օգտակար, մասնագետները խորհուրդ են տալիս ուտել այն միջուկի հետ միասին: