1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 11 դեկտեմբերի 2019թ., 00:00
55-ամյա Բրեդ Փիթը մեկնաբանել է Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո բազում սիրավեպերի մասին լուրերը Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI 1984-ից 2020 կամ ինչպես խորհրդարանը կորցրեց լեգիտիմությունը Ռոբոտները «կսպանեն» միջին խավին ՀՔԾ-ն շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ. Սահակյանի ելույթը ՄԱԿ-ում Տոնական Գյումրի եւ 7 մլն դրամի ամանորյա ծախսեր Ուկրաինայում սկանդալ է առաջացել «Միս Լվով 2018»-ի հաղթող գեղեցկուհու՝ Մոսկվա մեկնելու պատճառով Կանադայում գործարկվել է առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը (լուսանկարներ) «Խելքի բուն». Թինա Կանդելակին հիացել է ամուսնով ու պատմել՝ ինչու է տանն «անտանելի» դարձել Նշվել են 2020 թվականին ճամփորդության ամենալավ վայրերը Ղրղզստանի լեռնադահուկային հանգստավայրը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի բրոնզե արձանը (լուսանկարներ) Ուեբսթերի բառարանը հայտնել է տարվա բառը Թալանել են Լացիոյի ֆուտբոլիստի առանձնատունը Արտակարգ դեպք Իջևանում. քաղաքացին երկաթյա ձողով կոտրել է համայնքապետի ժ/պ-ի աշխատասենյակի դուռն ու շուրջ 30 րոպե խանգարել նրա աշխատանքը Թուրքիայում 32 րոպեում 4 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում ամանորյա տոնակատարություններին ծախսվելու է ոչ թե 700, այլ մոտ 850 հազար դոլար 600 մլն դրամը այնքան էլ մեծ գումար չէ. «Իմ քայլը» (տեսանյութ) Գերմանիայում կույրերի համար փողոցների անվանումներով ցուցանակներ են ստեղծել Մութ ամպեր՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխին Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով, ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա մյուս տարի. Ռոբերտ Քոչարյան Թրամփը հուդայականությունը որպես ազգային պատկանելիություն ճանաչող հրամանագիր կստորագրի ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ է նշանակվել Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ, ավելին՝ դրա սոցիալական ուղղակի ազդեցությունը ձգտում է զրոյի 430 մլն դրամ Երեւանում Ամանորի տոնակատարության համար. մայրաքաղաքի իշխանությունների արդարացումները «20 տարի երկիրը թալանած, նախկին կոռումպացված ռեժիմի» միֆի մասին․ Ռուբինա Վասիլյան Արտակարգ դեպք․Վարդենիսում կինը դանակահարել է ամուսնուն Աշտարակի ոստիկանները բացահայտել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները. հարուցվել է քրգործ (տեսանյութ) Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ Մաշալյանը Սա նախադեպ է իշխանություններին թույլ տալու ամենաթողության. Վարդան Այվազյան Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթաժողովին Կատալոնիայի ոստիկանությունը չի երաշխավորել «Ռեալի» ավտոբուսի անվտանգ ընթացքը Բարսելոնայում ՀՀ Զինված ուժերում մարզական ակումբ կբացվի. քննարկումներ խորհրդարանական հանձնաժողովում Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ Եկեք միահամուռ ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» գերությունից․ Աննա Հակոբյան Հեղափոխական ու վիրտուալ ակնոցներ՝ պողոսների համար Մասնավոր բնակելի տանը հայտնաբերվել է ընդհատակյա կազինո Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառույց է․ Ստեփան Դանիելյան Վազգեն Մանուկյանը սրտի վիրահատության է ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի որդին դատի է տվել կառավարությանը Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը ձեռնտու չի գործող իշխանություններին. Գևորգ Պետրոսյան Ցանցառապետության կյանքից. դրվագ 23 Դատարանը կեղծել է փաստերը՝ հանուն Ավինյանի և Պապիկյանի ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր են հղել Յուրի Լուժկովի ընտանիքին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Տխրահռչակ վաղ կենսաթոշակի նախագծի խնդիրներն ու դրա մոտալուտ հակասահմանադրականությունը. Արսեն Բաբայան Կինը խմելու է գնացել անծանոթ տղամարդու հետ՝ երեխային մոռանալով կայարանում «Եթե ուզենայինք Հրապարակում երկու արտիստ` տանից բերած «կուռտկաներով» համերգ անեին, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»․ փոխքաղաքապետ Գեւորգ Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան Թուրքիան սպառնացել է փակել ամերիկյան ռազմակայանը պատժամիջոցների դեպքում Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը մակագրվել է Լուսինե Աբգարյանին Հարկային եկամուտների մուտքերի աճի տեմպը ռեկորդային արագությամբ նվազել է Թրամփը դատարանի որոշմամբ բարեգործական կազմակերպություններին վճարել է 2 մլն դոլար Արայիկ Հարությունյանն իրեն քծնող չի համարում Քաղաքապետարանը Բրեգովիչի համերգի վրա կոպեկներ է ծախսելու՝ ընդամենը 136 հազար դոլար Վրաց-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել և վիրավորել Վրաստանի քաղաքացու Իշխանությունը դիմեց քաղաքական պրեսինգի Գիտնականները խորհուրդ են տալիս վիրահատության ժամանակ դասական երաժշտություն միացնել Իլոն Մասկն իր նոր Cybertruck էլեկտրապիկապով ռեստորանից հեռանալիս հարվածել-գցել է արգելաձողը (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կմրցեն Իռլանդիայում Խոստում, խոստում մինչև ե՞րբ… Ռուսաստանից Հայաստան տուրուղեւորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է Դեպի լույս տանող ճանապարհը Լավրովը Թրամփին առաջարկել է հրապարակել «ընտրություններին միջամտության վերաբերյալ» ՌԴ եւ ԱՄՆ նամակագրությունը Նոր փոփոխություն՝ պետական գնումների համակարգում Չինացի ներգաղթյալը, լվացքի մեքենայի մեջ թաքնվելով, փորձել է մուտք գործել ԱՄՆ (լուսանկար) Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ այդպես է լինում Պուտինը պատմել է եղբոր՝ որոնողական ջոկատի կողմից հայտնաբերված գերեզմանի մասին Բրազիլիայի նախագահը Գրետա Տունբերգին «անդաստիարակ երեխա» է անվանել Համաշխարհային առաջնորդներից ում է համակրում Էրդողանը «Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն, որովհետև թուրքերը մահմեդական են». Էրդողան ՌԴ բնակչին անվանափոխությունից հետո ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտվելու Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը սկսվեց Լավրովն այցելել է Սպիտակ տուն. Թրամփը համատեղ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ) Վեր կանգնել նեղ քաղաքական շահից ԺՊ-ների երկիր Հայաստանս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ամոթալի օրինագիծը, որով ՍԴ դատավորներին գումար է առաջարկվում հրաժարականի դիմաց Իրեն հարգող իշխանություն, որը կգա «Իմ քայլից» հետո, կչեղարկի այս խայտառակ օրենքը․ Չալաբյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հրանուշ Խառատյան. «Առաջին անգամ մտածում եմ Հայաստանից հեռանալու մասին»
Հարցում

Այսօր Վարդավառ է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

 

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

 

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

 

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

 

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

 

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

 

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

 

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

website by Sargssyan