Թուրքիայի Սահմանադրական դատարանն արգելել է նոր նախագահական պալատի կառուցումը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել արգելել այդ երկրի նախագահի համար նոր նստավայրի կառուցումը։
Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։ Այդ որոշումը վերաբերում է նաեւ Վանա լճի ափին նախագահական նստավայր կառուցելու նախագծին։ Նշենք, որ մինչեւ այս տարեսկիզբ թույլատրվում էր ծովերի ու լճերի ափերին նախագահական նստավայրեր կառուցել, սակայն ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը բողոքել է եւ հասել այն բանին, որ արգելվի։