Թուրքիային C-400 համակարգերի մատակարարման առաջին փուլն ավարտվեց
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական C-400 զինիթա-հրթիռային համակարգերի առաքման առաջին փուլն ավարտվել է: Այս մասին գրում է «Հաբերթուրքը»:
«Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում ավարտվեցին C-400-i բաղադրիչների առաջին խմբաքանակի առաքումը», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը:
Թերթը նշում է, որ այս ընթացքում կատարվել է 30 չվերթ: Ակնկալվում է, որ երկրորդ փուլը եւս կիրականացվի նույն ավիաբազայում:
Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարումը սկսվել է հուլիսի 12-ից:
Top-News.am