Թուրքերն Ադրբեջան կժամանեն առանց վիզայի
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման մասին որոշումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
«Երկու ժողովուրդների միջեւ ընդհանուր մշակութային եւ էթնիկ պատմական կապերի, բարեկամության, եղբայրության եւ համերաշխության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերը հաջողությամբ զարգացնում են երկկողմ հարաբերությունները: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համակողմանի զարգացող ռազմավարական գործընկերությունը պահանջում է մեր ժողովուրդների ազատ մուտքն ու ելքը եւ երկրների միջեւ վիզային համագործակցության գնահատումը:
Այս առումով, մինչեւ 30 օր քաղաքացիական անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար, վիզայի ռեժիմը չեղյալ է հայտարարվում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից: Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Թուրքիայի արտգործնախարարությանը, վիզայի ռեժիմի վերացման կապակցությամբ», - ասված է մեկնաբանությունում: