Հերթական օպտիկական խաբկանքը նորից իրարանցում է առաջացրել համացանցում
Հերթական օպտիկական խաբկանքը նորից իրարանցում է առաջացրել համացանցում: Այս անգամ Մարտին Բարդայի Тwitter-ում տեղադրած տեսանյութն է դարձել բանավեճերի առարկա: Տեսանյութի հեղինակը նկարահանում է սև լարից պատրաստած քառակուսին, բայց երբ նա շրջանցում է քառակուսին և նկարահանում է արդեն հակառակ կողմից, այն վերածվում է շրջանագծի:
Բայց օգտատերերին մոլորեցնելը այդքան էլ հեշտ չէ: Որոշ հետազոտություններից հետո պարզվել է հետևյալը. այս էֆեկտը կոչվում է «ոչ միանշանակ գլանային պատրանք», և այն առաջին անգամ կիրառել է մաթեմատիկոս Կոկիչի Սուգիհարան: Պատրանքի ամբողջ էությունը նրանում է, որ տեսանյութում երևացող առարկան և՛ քառակուսի է, և՛ միաժամանակ շրջան է, ուղղակի գտնվում է տարբեր հարթություններում:
Երբ առարկան շրջվում է իր կլորավուն կողմով, ապա մարդու ուղեղն այն ընկալում է որպես շրջան, քանի որ այդպես հարմար է մարդու ուղեղին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում