Սեյֆից առգրավել են նաև գույքի օրինականությունը փաստող փաստաթղթերը, շշմում էի՝ ոնց կարելի է օրենք խախտել․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատական նիստին (տեսանյութ)
Երկրորդ նախագահը դատական նիստի ընթացքում հայտարեց, որ դատախազությունը բացի մեղադրելուց պետք է օրինակնությանը հետևի, իրավունքները պաշտպանի, նա ընդգծեց, որ բազմիցս քննիչին ասել են անօրինականությունների մասին, բայց արձագանք չի եղել:
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ առգրավել են նաև գույքի օրինականության մասին փաստող փաստաթղթերը, որոնք եղել են սեյֆի մեջ: «Շշմում էի, ո՞նց կարելի է օրենք խախտել»,-ասաց նա։