Բրիտանական սաֆարի այգում փղերին զովանալ օգնում են «սառցե փղիկները» (տեսանյութ)
Անգլիական Բեդֆորդշիրում գտնվող «Վոբըրն» սաֆարի այգում բնակվող փղերին իրենց նմանակի սառցե արձանիկներ են տալիս զովանալու համար:
Ինչպես գրում է BBC News-ը, այգում ընդհանուր առմամբ 400 կգ կշռող սառցե արձանիկներ են պատրաստել: Արձանիկներին փղի տեսք տալու նպատակը կենդանիներին խրախուսելն է, որպեսզի վերջիններս բնական վարքագիծ դրսևորեն: Փղերի խումբն առանց տատանվելու սկսեց խաղալ սառցե քանդակով և զովանալ:
«Փղերը շատ խելացի և մարդամոտ կաթնասուններ են, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է նրանց խրախուսել և հագեցած պահել»,- ասել է կենտրոնի առաջատար մասնագետներից մեկը:
Նշվում է, որ երկուշաբթի տրվել է Մեծ Բրիտանիայում սպասվող ամենաշոգ շաբաթվա մեկնարկը ողջ ամառվա ընթացքում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում