Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են «ականապատել» Պուտինի ավտոշարասյան ճանապարհը
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում երկու տղամարդու են ձերբակալել, որոնք փորձել են կեղծ պայթուցիկներ տեղադրել ճանապարհին, որով անցնում էր նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը: Այս մասին տեղեկացնում РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզային վարչության մամլո ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 9-ին՝ Պուտինի այցի օրը, երկու տղամարդ կոշիկի տուփի մեջ կպչուն ժապավենով և մալուխով փաթաթված շշեր և քարեր են տեղադրել և այն դրել «Կոլցովո» օդանավակայան տանող ճանապարհին, ուր ուղևորվում էր նախագահը:
ՆԳՆ ներկայացուցիչները պարզել են այդ ամենի նախաձեռնողներից երկուսի ինքնությունն ու ձերբակալել նրանց: Նրանք տեղի քաղաքացիներ են, որոնք նախկինում դատապարտված են եղել:
Ոստիկանության վարկածով՝ այդ քայլով նրանք փորձել են պատժել քննիչներին և ոստիկաններին, որոնք բազմիցս քրեական պատասխանատվության են ենթարկել իրենց:
Նշվում է, որ չարագործներին ձերբակալել են կատարվածի հաջորդ իսկ օրը: Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են, որ ցանկանում էին ստուգել ոստիկանների օպերատիվությունը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում