Շոտլանդիան կարգելափակի Բորիս Ջոնսոնի՝ ԵՄ կազմից առանց գործարքի դուրս գալու ծրագիրը
Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Ստերջենը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համագործակցելու պատրաստակամություն հայտնել, սակայն հավելել է, որ Շոտլանդիան կփորձի արգելափակել Ջոնսոնի դիրքորոշումը ԵՄ կազմից առանց համաձայնագրի դուրս գալու հարցով:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Լոնդոնի նախկին քաղաքապետ և երկրի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն այսօր ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ փոխարինելով հունիսի 10-ին հրաժարական ներկայացրած Թերեզա Մեյին:
Հայտնի է, որ պահպանողականների նոր առաջնորդն իր առաջնահերթ քայլերից մեկը հայտարարել է պայքարն ընդդիմության հետ և ԵՄ կազմից հեռանալը մինչև հոկտեմբերի 31-ը:
Շոտլանդիայի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Ջոնսոնի քաղաքական հայացքների առնչությամբ և Brexit-ի հարցով նրա դիրորոշմամբ:
«Ես կշարունակեմ պատրաստվել նրան, որ Շոտլանդիան իրավունք ունենա ընտրելու սեփական ապագան անկախության հիման վրա, և ոչ թե այն ապագան, որը մեզ կպարտադրի Բորիս Ջոնսոնը կամ պահպանողականները», - շեշտել է Ստերջենը: