Նախարարը եւս հանդիպում է համանախագահների հետ, եւ նախահարձակ լինելու մասին բազմիցս հնչեցվել է. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական կողմը, մասնավորապես՝ պաշտպանության նախարարը, միջնորդների մոտ բարձրացնում է առաջնահարձակ լինելու հարցը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք միջնորդների հետ հանդիպումների ժամանակ հայկական կողմը բարձրացնում է հարցը, որ Հայաստանը անհրաժեշտության դեպքում չի սպասելու եւ առաջինն ինքն է հարվածելու:
«Նախարարը եւս հանդիպում է համանախագահների հետ, եւ այդ հարցը բազմիցս ներկայացրել է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյան է:
Հարցին, թե ի՞նչ արձագանք է եղել, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Դա հարց չի, որ միջնորդները պատասխանեն, դա դիրքորոշում է, որ իրենք լսում են»: