Այսօր՝ 18 փետրվարի 2020թ., 00:00
Պարտապանի աշխատավարձի մինչև 75%-ը կարող է բռնագանձվել․ ԴԱՀԿ Սիրիան կշարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալեպն ու Իդլիբը․ Բաշար Ասադ Իտալական հերթական քաղաքը փորձում է նոր բնակիչների գրավել՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը կամ գնել այն Ես չեմ հեռանա Սիթիից. Գվարդիոլա Բաքվի ոստիկանությունը ցրել է ԿԸՀ շենքի մոտ կազմակերպված հերթական ցույցը Արդյո՞ք լրագրողական էթիկայի սահմաններում է, երբ լրագրողը հարցի տեսքով քաղաքական գնահատականներ է տալիս. Ռուբեն Մելիքյանն ակնկալում է Հանրային հեռուստաընկերության արձագանքը Ավիաղետներից փրկված ուղեւորները փրկության խորհուրդներ են տվել Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում Անցած երկու տարիների ընթացքում կառավարություն(ներ)ը մեզ համոզում էին, որ պետական ապարատն ուռճացված է ու իրենք գնում են կրճատումների (լուսանկարներ) 50 տոննա ձյուն. Ֆրանսիայում տաք եղանակի պատճառով լեռնադահուկային հանգստյան գոտի ուղղաթիռով ձյուն է բերվել ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին Վանեցյանի առաջին քննությունը «Ֆեյքերի ֆաբրիկայում» 131.602.325 դրամ պարգևավճար են բաժանել (լուսանկար) Սիրուշոն 5-ամյա որդու՝ Ռոբերտի հետ տեսանյութ է հրապարակել 24 ժամում հայտնաբերեք զորամասերի «ավտարիտետներին», դրանցից դիսբատ ստեղծեք ու ուղարկեք -35 -50 «մառոզին» Օմարի դիրքերը պաշտպանելու Պեկինում 6 օրում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա Արմեն Սարգսյանի խոսքը Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ «Նոր քրեական քաղաքականություն կա, որը գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից». Արա Ղազարյան «Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով Ինչպիսի՞ տեսք ունի կորոնավիրուսը մանրադիտակի տակ (լուսանկարներ) Ստամբուլ․ Լեւոն Աղասյանն ու Ալեքս Դոնիկյանը՝ մեդալակիրներ Շուշիում` Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել (լուսանկարներ) Հավի կրծքամսում խոնավության զանգվածային մասը կազմել է 80% «Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ Անաչք մարմին, սուր ատամներ. Մեքսիկայի ափերին առեղծվածային կենդանի է հայտնաբերվել (լուսանկարներ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից Հայաստանում փաստաբանների վրա ճնշումը մեր կամքը կոտրելու նպատակ է հետապնդում Փաստաբանների վրա ճնշման վառ օրինակի կարելի էր հետեւել վերջին դատական նիստին. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ոնց որ բոմժ լինենք, ոչ սնունդ կա, ոչ լոգանք ենք ընդունում. Հայ վարորդները արդեն 17-րդ օրն է` Լարսում են մնացել Իշխանություններին հաջողվեց լրատվամիջոցներին բաժանել սեւեի եւ սպիտակների ու հանել իրար դեմ «Մարտի 1-ի» գործի նյութերը թաքցվում են, որ այսօրվա դերակատարները վերախմբագրեն պատմությունը. Արփինե Հովհաննիսյան «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. Մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը Գյուղապետի կինը 2015-ից «դպրոցի գիշերային պահակ էր». ոստիկանություն Չինական Հուբեյ նահանգում արգելքներ են սահմանել հետիոտնի եւ տրանսպորտի երթեւեկության համար «Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ». բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին Թուրքիան ԶՓԿ-ով ու ՀԻԿ-ով 150 բեռնատար է ուղարկել Իդլիբ ՆԱՍԱ-ն ցույց է տվել մթնոլորտի ամենաբարձր ամպերը Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ Վարչապետի կողմից հրամցվող վիրտուալ եթեր-իրականության սպառողներն ենք. անիմաստ միջնորդ-օղակ ենք դարձել. Գեղամ Մանուկյան Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ) 1 մլն դոլար. վաճառքի է հանվել Ալ Կապոնեին պատկանած զրահապատ «Կադիլակ»-ը (լուսանկարներ) Փաստաբանները քննարկում են իրենց նկատմամբ ճնշումները․ ՈւՂԻՂ Շուշիում` Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Էրդողանը կմեկնի Բաքու «Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է. «Կամք» նախաձեռնություն «New Հովիկ Աբրահամյան` C’est la vie». Ստեփան Դանիելյանը՝ Սուրեն Պապիկյանի մասին «Իկռայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, դա եղել է». Նարեկ Սամսոնյան «Մեդիա պաշտպանը» հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հ1»-ի եթերի բովանդակությունը Տղամարդն ընկերուհուն նետել է գետը, այնուհետև խեղդվել է՝ փորձելով փրկել նրան (տեսանյութ) ԿԸՀ-ն հրապարակել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը Իդլիբում ռազմական գործողություն սկսելու դեպքում ՆԱՏՕ-ն չի օգնի Թուրքիային Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից. Հարություն Հարությունյան Մեր աշխատանքը շատ-շատ բարդացել է 2018-ից հետո. Արմինե Օհանյան Սոցցաներն անարդարացիորեն կիրառվում են ընտրությունների ժամանակ մանիպուլյացիաների համար. միջազգային հետազոտություն Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար Զիդան․ Ցավալի է 2 միավոր կորցնել տանը Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան Հոնկոնգում զինված ավազակները 600 թոփ զուգարանի թուղթ են գողացել Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն. Արայիկ Հարությունյան «Հայկազովի» բրիգադում կարգապահական տույժեր են կիրառվել Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության սպայական կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Կալանավորման որոշումը բողոքարկվել է «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկումը՝ ուղիղ Ահաբեկչական խմբավորումները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հարակից շրջանները. Ղարամյան Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Քրեակատարողական ծառայողները փոխում են հանդերձանքը, ուսադիրները, գլխարկանշանները Ճապոնական ավտոարտադրողները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում Իմոբիլեն առաջ է անցել Օբամեյանգից եւ Ռոնալդուից «ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը». Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը» Ներդրվում է ավտովթարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը. այլեւս անհրաժեշտ չէ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը Ո՞ւմ եք ուզում միկրոհեղափոխել․ Արման Աբովյանը հիասթափված է Դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին՝ թիկունքը պառակտում են․ Արշակ Զաքարյան (տեսանյութ) Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ. Արթուր Վանեցյան
Հարցում

Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ

 

Քաղաքացին ահազանգել է Tert.am-ի խմբագրություն և հայտնել, որ այսօր առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվել են UJ 2371 չվերթով մեկնել Շարմ Էլ Շեյխ՝ հանգստի նպատակով, սակայն տեղեկացվել է, որ չարտերային չվերթը չի կայանա:

«Պատրաստվում ես թռիչքի, գումար ես ծախսում, մեկ էլ պարզվում է, որ չես էլ մեկնելու և որևէ բացատրություն չկա, թե ինչու: Հասկանում ենք, որ չարտերային չվերթ է, բայց պետք է պարզաբանել քաղաքացիներին, հայտնել չվերթի չիրականացման պատճառը, փոխհատուցման հարցն էլ հստակ չէ: «A&R» կազմակերպությունը, որը պարզվեց, աշխատում է թուրքական տուրիստական ընկերության հետ, մեզ փաստի առաջ է կանգնեցրել»:

Քաղաքացին հայտնեց, որ Երևանում գործող «A&R» տուրիստական կազմակերպությունը հանդիսանալով, նրա խոսքով՝ թուրքական «Թեզ-տուր» կազմակերպության ներկայացուցիչը, Շարմ Էլ Շեյխ չվերթի համար ԱլՄասրիա ավիաընկերության տոմսերն է վաճառել:

Tert.am-ը քաղաքացիներին ավիատոմսեր վաճառած տուրիստական «Էյ էնդ Ար»(,,A&R,,) ընկերությունից պարզաբանում խնդրեց, թե քանի՞ քաղաքացի էր պատրաստվում մեկնել Շարմ էլ Շեյխ, ինչո ՞ւ չի իրականացվել չվերթը, և արդյոք փոխհատուցում տրվելո ՞ւ է քաղաքացիներին:

Տուրիստական գործակալության ներկայացուցիչն ասաց, որ չվերթը չի իրականացվել և այլ հարցերի հրաժարվեց պատասխանել.«Ես իրավասու չեմ մեկնաբանություն տալու, լրագրողներին հետ խոսում են մեր ղեկավարները, միայն կարող եմ ասել, որ ուղևորներին մոլորության մատնելու միտում չենք ունեցել»:

Հարցին, թե ինչպես կարող են «ղեկավարներից» մեկնաբանություն ստանալ, տուրիստական գործկալության աշխատակիցն ասաց.«Ղեկավարները ավելի լուրջ հարցով են զբաղված, քան հարցերին պատասխանելը»:

Դիտարկմանը, թե ասում են, որ մոտ հարյուր ուղևոր դուրսն է մնացել, դա կարևոր չէ ՞, տուրիստական ընկերության ներկայացուցիչն ասաց.«Դա մեր կազմակերպության հարցն է»:

Tert.am-ը քաղաքացու ահազանգի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ նաև Քաղավիացիայի կոմիտեից, որտեղից չվերթը չիրականանալու մասին լուրը հաստատեցին.«Այո, առավոտյան նախատեսված չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ չի իրականացվել: Չարտերային չվերթ է եղել, Քաղաքավիացիայի կոմիտեն տվել է համաձայնությունը չվերթի իրականացման համար, ավիաընկերությունը օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը նախապես ներկայացրել է»:

Tert.am-ը կապ հաստատեց նաև Եգիպտոսում ՝ «A&R» ընկերության հետ համագործակցող ԱլՄասրիա ավիաընկերության հետ, որտեղից սակայն չվերթի չիրականացման մասին հարցերին չպատասխանեցին:

Tert.am-ի տեղեկություններով՝ սակայն, չի իրականացվել նաև UJ 2370` Շարմ էլ Շեյխից-Երևան չվերթը, և մոտ չորս տասնյակ ուղևոր մնացել են Շարմ էլ Շեյխում:

Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ուղևորների տեղափոխման հարցն իրենց տիրույթում չէ և ուղևորների պատասխանատուն ավիափոխադրողն է, որը, ինչպես նշեցինք, չիրականացրած չվերթների մասին մեկնաբանություն չի տալիս:

 

website by Sargssyan