Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 1 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 22-ին, կազմել է 476.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.18 դրամ (նվազել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.70 դրամ (նվազել է 3.09), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.56 դրամ (մնացել է անփոփոխ)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 249.78 դրամ, ոսկի՝ 22,041.15 դրամ, պլատին՝ 13,074.35 դրամ: