Մեծ Բրիտանիայի ֆիննախը մտադիր է հրաժարական տալ, եթե վարչապետ դառնա Բորիս Ջոնսոնը
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որ մտադիր է հրաժարական տալ, եթե Բորիս Ջոնսոնը դառնա երկրի վարչապետ:
Համոնդի խոսքով՝ առանց որեւէ համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից այն չէ, ինչի համար ինքը երբեւէ ստորագրել է:
Հարցին՝ աշխատանքից կհեռացվի արդյոք նա հաջորդ չորեքշաբթի, Համոնդը պատասխանել է, որ նա հրաժարականի դիմում կներկայացնի Թերեզա Մեյին չորեքշաբթի:
Հեռուստաալիքի հաղորդավար Էնդրյու Մարին ֆինանսների նախարարը հայտարարել է, որ նա մտադիր է հրաժարական տալ նախքան Թերեզա Մեյի հեռանալը վարչապետի պաշտոնից:
Համոնդն ընդգծել է ֆինանսների նախարարի հետ հաջորդ վարչապետի սերտ համագործակցության կարեւորությունը բրեքզիթի հարցում: Նրա խոսքով՝ եթե Պահպանողական կուսակցության ղեկավարը դառնա Ջերեմի Հանթը, իրավիճակն ավելի կբարդանա, սակայն, ըստ հարցումների, այդ պաշտոնը կզբաղեցնի Ջոնսոնը: